Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
04.11.2024 25.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «____» 2024 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունումը կնպաստի ՋԹ տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը, կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։
0 753

В стадии разработки

Обсуждалось 24.10.2023 - 13.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ինչպես նաև  Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:
0 3140

В стадии разработки

Обсуждалось 15.12.2021 - 30.12.2021

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական և բնակավայրերի կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ և մակերևութային ջրային մարմին թույլատրելի արտանետման սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացը, մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր:
0 7015

В стадии разработки

Обсуждалось 12.08.2021 - 02.09.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի  17-ի N 523-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ այն ՀՀ ջրային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու համար՝ ստեղծելով  հնարավորություններ ստորերկրյա ջրերի ապօրինի օգտագործումից խուսափելու և գրունտային ջրերի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։
0 5760

Обсуждалось 09.12.2020 - 24.12.2020

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»     Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասը  լրացնել նոր կետով, որով ամրագրվել է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմք: Առաջարկված դրույթին համապատասխան խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը։
0 7740

Проект принят

Обсуждалось 27.05.2020 - 11.06.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։ Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի  ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի  օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները:
0 8845

Проект принят

Обсуждалось 07.04.2020 - 22.04.2020

«ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԲՆՈՐՈՇ՝ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁՎԱԴՐԱՎԱՅՐԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԴԵՐԻՎԱՑԻՈՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ 40 ՏՈԿՈՍ և ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳԵՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը՝ հաշվի առնելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթները ։
0 7273

Проект принят

Обсуждалось 20.08.2019 - 04.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ամրագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված սողանքային գետահատվածները սահմանելու համար Կառավարության որոշման նախագծերի մշակման միջոցառումներ։
1 6475