Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 31.08.2023 - 15.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից տեխնիկական միջոցով իրավախախտման հայտնաբերման տեղում կատարել վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում)՝ առանց վերջինիս տեղափոխելու բուժհաստատություն:
0 2174

В стадии разработки

Обсуждалось 13.02.2023 - 01.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ-8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալի որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համալրման նպատակով մրցույթային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման կարգի և պայմանների սահմանման վերաբերյալ։ 
0 3413

В стадии разработки

Обсуждалось 31.05.2022 - 15.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
0 3745

В стадии разработки

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
0 4121