13.11.2024 04.12.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 13-րդ հոդվածի փոփոխություններով՝ կապված միջպետական և հանչապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրի միջով անցնող հատվածների հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, հաշվի առնելով 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի 1-ին հավելվածի 18-րդ կետով նախատեսված գոտիներում կառուցապատված ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ընդունող հանձնաժողովի կազմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), ՀՀ ներքին գործերի նախարարության, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատումների դեպքերում՝ նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու անհրաժեշտությունը առաջարկվում է փոփոխություն կատարել նաև կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 147-րդ կետում։ 2 3 0 388