Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

20.04.2026 06.05.2026
ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող անձանց (ընտանիքների) կարիքներին հրատապ արձագանքելու ճկուն մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Ներկայում գործող բնակարանային աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են սոցիալական բնակարանային ֆոնդի կամ դրամական աջակցությունների տրամադրմանը։ Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին, որոնք չունեն սեփական բնակելի տարածք կամ բնակվում են բնակության համար ոչ պիտանի պայմաններում՝ անհաղթահարելի ուժի, բնական աղետների, սոցիալ-տնտեսական դժվարությունների կամ այլ հանգամանքների պատճառով ապահովված չեն ժամանակավոր, անվտանգ և նվազագույն կենցաղային պայմաններ ունեցող կացարանով, ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով, որոնք արագ տեղակայվող, շարժական ժամանակավոր կացարաններն են։    
Մնաց {days} օր
0 242

20.04.2026 06.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։ Իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացի այդ ընտանիքի մանկահասակ երեխայի կամ երեխաների տվյալներից։ Գործնականում խնդիր է առաջանում այն դեպքերում, երբ ծնողներն ամուսնալուծված են և անհրաժեշտ է հստակեցնել, թե երեխան կամ երեխաները որ ծնողի ընտանիքի պարտադիր միավորի կազմում պետք է հաշվառվեն։ Երբեմն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությունը բավարար չի լինում, որպեսզի հստակ նույնականացվի, թե տվյալ ընտանիքի անդամների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում առկա սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ գնման իրավունքի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով արդյոք գերազանցում է 12 քմ, թե ոչ։  Միաժամանակ,  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում սահմանել կանխավճարի չափ, որը վճարելու է պետությունը։ Ծրագրի շրջանակում ներկայում հնարավոր չէ դրական մնացորդն ուղղել անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը, ինչպես նաև ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր, ինչն էապես խոչընդոտում է դրական մնացորդի իրացման գործըթացին։ Սույն նախագծով առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով ծրագրում իրականացնել փոփոխություններ և լրացումներ։  
Մնաց {days} օր
17 1890

08.04.2026 24.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 20.01.2025թ․ N 47-Ա որոշմամբ։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ի կատարումն նշված ցանկի 26-րդ կետի։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է միջգերատեսչական համագործակցության բարելավում և բացերի լրացում։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել միջգերատեսչական համագործակցության նպատակը, կարգավորման առարկան, միջգերատեսչական համագործակցության կողմերի ցանկը, մարմինների ենթակա կազմակերպությունների ցանկը, խնդրահարույց դեպքերը և այլն։    
Մնաց {days} օր
0 683

Обсуждалось 15.10.2025 - 05.11.2025

ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ռազմավարական նպատակի իրականացումը՝ ուղղված առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների տարածման կանխման և վերահսկման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու գործարկմանը։ Կձևավորվի ինստիտուցիոնալ համագործակցության հարթակ՝ պետական, գիտական և կրթական կառույցների ներգրավմամբ, ինչը կնպաստի ոլորտում համակարգային  և արագ արձագանքման մշակույթի ձևավորմանը։ Կզարգացվի ռիսկերի գնահատման և ինտեգրացված պայքարի միջոցառումների պլանավորման կարողությունները, կկազմակերպվեն հանրային իրազեկման և մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ։ Աշխատանքային խմբի միջոցով կիրականացվի նաև տվյալների հավաքագրում, վերլուծություն և առաջարկությունների ներկայացում՝ կանխարգելիչ քայլերի ժամանակին մշակման համար։ Արդյունքում կբարձրանա ոլորտի արագ արձագանքման կարողությունը, կբարելավվի միջգերատեսչական համակարգումը և կապահովվի ՀՀ տարածքում կայուն բուսասանիտարական վիճակ։
Մնաց {days} օր
0 1646

Обсуждалось 30.07.2025 - 14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշման մեջ և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Մնաց {days} օր
0 2458

Обсуждалось 06.06.2025 - 30.06.2025

«Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Հանձնաժողովի ստեղծումը պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությամբ կապահովի նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության գործնականում կիրառման արդյունքում արձանագրված խնդիրների վերհանում և հավաքագրում, կարիքների գույքագրում՝ ոլորտի օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենսդրական դրույթների իրականացմանն աջակցելու ու դրանց կիրառումն ապահովելու նպատակով: Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է լինելու արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը՝ իրավակիրառ գործունեության ընթացքում վերհանվող խնդրահարույց իրավիճակների և բացերի, պրակտիկայում ի հայտ եկած տարբեր խնդիրներին արագ արձագանքման և լուծման, ինչպես նաև շարունակական ի հայտ եկող այլ կարիքների բացահայտման արդյունքում անհրաժեշտ ոլորտային փոփոխությունների իրականացման միջոցով: Հանձնաժողովը կունենա խորհրդատվական որոշումների կայացման լիազորություն և իր գործունեությամբ կնպաստի համակարգային բարելավումներին, կխթանի Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության և պետական այլ գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական գործուն համագործակցությանը, կդառնա մասնագիտական մտքերի փոխանակման կարևոր հարթակ:
Մնաց {days} օր
1 2201

Обсуждалось 18.11.2024 - 06.12.2024

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներին ևս։
Մնաց {days} օր
0 2927

Обсуждалось 30.10.2024 - 14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքի փոփոխությունների (այսուհետ, Օրենք) հետևանքով անհրաժետություն է առաջացել  2022 թվականի մայիսի 19-ի N 697-Ն  որոշումը համապատասխանեցնել Օրենքով սահմանված լիազորող նորմ հանդիսացող հոդվածին և, միաժամանակ նաև ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման դրույթներին, քանի որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 933-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ և, արդյունքում, N 2 հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Մնաց {days} օր
0 3309

Обсуждалось 22.10.2024 - 06.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխություն է կատարվում ՀՀ վարչապետի  կառավարության 2021 թվականի ապրիլի 6-ի N 347-Ա որոշման մեջ, մասնավորապես, առաջարկվում է` 1.  միջգերատեսչական հանձնաժողովի կազմում նշված պաշտոնատար անձանց պաշտոնները համապատասխանեցնել համապատասխան պետական մարմինների անվանումներին, 2. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց` յոթի փոխարեն, 3. Միավորված ազգերի  կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երեք` երկուսի փոխարեն:
Մնաց {days} օր
0 3345
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: