Обсуждалось 22.10.2024 - 06.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխություն է կատարվում ՀՀ վարչապետի կառավարության 2021 թվականի ապրիլի 6-ի N 347-Ա որոշման մեջ, մասնավորապես, առաջարկվում է` 1. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում նշված պաշտոնատար անձանց պաշտոնները համապատասխանեցնել համապատասխան պետական մարմինների անվանումներին, 2. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց` յոթի փոխարեն, 3. Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երեք` երկուսի փոխարեն: 0 1 0 546
Обсуждалось 22.12.2023 - 06.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 284 որոշումը, որով սահմանված է մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 0 1 0 2127
Обсуждалось 04.03.2019 - 19.03.2019 «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ելնելով միջազգային համընդհանուր կիրառման փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և մոտեցումների ներդրման անհրաժետությունից, ուսումնասիրելով ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները, նշված ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքնելու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարվում են որոշ հստակեցումներ, մասնավորապես բժշկական կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառաման արգելքը և համապատասխան բխող պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների փոխանցմանը ներկայացվող պահանջների շրջանակները: 39 107 20 13947
Обсуждалось 15.02.2018 - 05.03.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունների կատարման անհրաժեշտությամբ, որի արդյունքում Հայաստանը կշարունակի պահպանել նշված հավաստագիրը: 7 1 0 8543
Обсуждалось 02.08.2017 - 22.10.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացումների գործընթացն իրականացնելն է` սահմանելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ: 7 4 0 9997