Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 09.06.2020 - 24.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման նոր համակարգի ձեռքբերմամբ, ինչը խիստ հրատապ է և անհրաժեշտ Հանձնաժողովի գործունեության բնականոն և արդյունավետ  աշխատանքներն ապահովելու համար:  
2 6634

Обсуждалось 11.12.2019 - 27.12.2019

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Նախագծով Հանրային հեռուստաընկերությանը վերապահվում է մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:  Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Նախագծով Հանրային հեռուստաընկերությունն իրավունք ունի մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: Նախագծով կարգավորվել են նաև գովազդի, ինչպես նաև սոցիալական գովազդի արժեքի որոշման հետ կապված հարցերը: Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը:  
0 9973

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7354

Проект принят

Обсуждалось 02.08.2018 - 17.08.2018

Հրապարակվում է «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծի 29.06.2018 - 14.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով)  անդամներն ստանում եմ փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելու նպատակը հասարակական հիմունքներով գործելու դեպքում Հանձնաժողովի անդամների բնականոն գործունեության ապահովումն է: Վերոհիշյալը վկայում է «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման ընդունման անհրաժեշտության մասին: Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մրցութային հանձնաժողովի անդամի կատարած ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվել Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:  
0 7059