Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

29.04.2026 14.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ՀՀ ԱԱԾ մասնակցությունն ապահովել ՀՀ ԱԱԾ իրավասու ստորաբաժանման ներկայացուցչի կողմից:
Մնաց {days} օր
0 198

20.04.2026 06.05.2026
ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող անձանց (ընտանիքների) կարիքներին հրատապ արձագանքելու ճկուն մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Ներկայում գործող բնակարանային աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են սոցիալական բնակարանային ֆոնդի կամ դրամական աջակցությունների տրամադրմանը։ Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին, որոնք չունեն սեփական բնակելի տարածք կամ բնակվում են բնակության համար ոչ պիտանի պայմաններում՝ անհաղթահարելի ուժի, բնական աղետների, սոցիալ-տնտեսական դժվարությունների կամ այլ հանգամանքների պատճառով ապահովված չեն ժամանակավոր, անվտանգ և նվազագույն կենցաղային պայմաններ ունեցող կացարանով, ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով, որոնք արագ տեղակայվող, շարժական ժամանակավոր կացարաններն են։    
Մնաց {days} օր
2 3275

Обсуждалось 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ ավելի հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը:   
Մնաց {days} օր
3 1324

Обсуждалось 17.12.2025 - 01.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում կատարել սրտաբանի փոփոխություն։
Մնաց {days} օր
0 1526

Обсуждалось 17.11.2025 - 03.12.2025

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպու­թյունների աշխատողների վերապատրաստման և ատեստավորման արդյունքում հա­վելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերա­բերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության և համաֆինանսավորման սկզբունքների և չափորևոշիչների, ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը, դրույքաչափերի փոփոխության խնդիրների առավել մոտարկված ձևակերպումների սահմանմանը և հստակեցմանը:
Մնաց {days} օր
0 1329

Обсуждалось 10.10.2025 - 25.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի կարգավորման նպատակն է սահմանել ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների նկատմամբ պետության՝ որպես բաժնետիրոջ, սեփականության իրավունքի իրացման միասնական, հստակ և թափանցիկ քաղաքականություն։ Այն ուղղված է պետական մասնակցության դերի հիմնավորմանը, ռազմավարական նպատակների ձևակերպմանը, կառավարման կառուցվածքների ու գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև հանրային միջոցների արդյունավետ, հաշվետու և մրցակցային չեզոք սկզբունքներով կառավարմանը:
Մնաց {days} օր
0 1897

Обсуждалось 25.09.2025 - 16.10.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքում առկա օրենսդրական բացերը, ՀՀ քրեական օրենսգրքի և այլ իրավական ակտերի միջև առկա եզրութաբանական և բովանդակային հակասությունները, կանխել իրավակիրառ պրակտիկայում քրեական օրենսդրության նորմերի իրարամերժ մեկնաբանման ռիսկը, և ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի նորմերի միասնականությունը՝ համապատասխանեցնելով դրանք օրենսդրի ընդհանուր տրամաբանությանը և օրենսգրքի մշակման հիմքում ընկած հայեցակարգային մոտեցումներին։
Մնաց {days} օր
1 2219

Обсуждалось 30.07.2025 - 14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշման մեջ և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Մնաց {days} օր
0 2524

Обсуждалось 11.07.2025 - 01.08.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ և 444-րդ հոդվածներով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:
Մնաց {days} օր
1 2411
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: