В стадии разработки Обсуждалось 11.08.2017 - 26.08.2017 Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր Բարձր բերքատվությամբ, արտադ- րանքի որակական հատկանիշ- ներով, ցրտադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ և հիվանդությունների ու վնասատու- ների նկատմամբ բարձր կայունու- թյամբ սորտերի ստեղծում: Բարձր վերարտադրության սերմերի օգ- տագործման ծավալների ընդլայ- նում, կոնդիցիոն սերմերի վերար- տադրության ապահովում, բույսերի նոր բնակլիմայական պայմաններին հարմարվող սորտերի կազմի ընդ- լայնում: Բուսաբուծության ճյուղի ինտենսիվացման պայմանների ստեղծում, մշակաբույսերի բերքա- վության բարձրացում, բուսաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացում, բուսաբուծական արտադրանքի մրցունակու- թյան, սերմնաբուծության բնագա- վառում երկրի անկախության մա-կարդակի բարձրացում: 0 0 0 9153
Обсуждалось 28.04.2017 - 30.05.2017 «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակաուղղված է կատարելագործելու պատմամշակութային անշարժ ժառանգության բնագավառի իրավական դաշտը, ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի սուբյեկտների գործառույթները, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների պարտականություններն ու նրանց միջև փոխհարաբերությունները, լրացնել օրենքներում առկա բացերը և համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին: 0 0 0 9122
Находится в правительстве РА Обсуждалось 28.04.2017 - 30.05.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները. որոշման վերնագրից հանել «ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը» բառերը, ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որոշման N 1 հավելվածի՝ ա. 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 0 0 0 8743
Обсуждалось 03.03.2017 - 20.03.2017 «Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն: 0 0 0 21520