Проект принят Обсуждалось 20.05.2024 - 04.06.2024 ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ՝ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ՝ ՆՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ Հրամանի նախագծով սահմանվել են Արարատյան դաշտի՝ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։ ջրավազանային կառավարման պլանների մշակման և վերանայման փուլերում իրականացվում է ջրային ռեսուրսների գնահատում, ըստ որի անհրաժեշտության դեպքում կնախատեսվեն ջրօգտագործման լրացուցիչ սահմանափակումներ կամ հակառակը։ 4 4 0 2374