Обсуждалось 04.12.2024 - 19.12.2024 ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։ Սույն նորմերը չեն տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգում։ 12 4 7 487