Обсуждалось 11.04.2019 - 26.04.2019 <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> Օրենքի նախագծով օրենքի 66-րդ հոդվածում կատարվում են լրացումներ, որոնց համաձայն՝ զինվորական ծառայություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմնի համակարգում հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով: 8 0 0 6814