Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի ներպետական իրավական ակտերի համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված իրավական ակտերին:
0 3981

В стадии разработки

Обсуждалось 10.09.2021 - 26.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագիր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց: Այդ գործընթացն արդեն սկսվել է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 262-Ն որոշմամբ արդեն իսկ գործողության մեջ են դրվել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր։ Ներկայումս թարգմանվել են ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր, որոնք ևս անհրաժեշտ է գործողության մեջ Հայաստանի Հանրապետությունում, ինչով պայմանավորված է սույն փոփոխության անհրաժեշտությունը։
0 4457

Обсуждалось 13.01.2021 - 28.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին        Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:
0 6973

Обсуждалось 05.12.2018 - 20.12.2018

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան:
0 8172