Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.11.2022 - 10.12.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխության կատարմանը։ Որոշմամբ սահմանվում  են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների (այսուհետև՝ Օպերատորներ) ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։ Նախագծով առաջարկվում է, նախ, հստակեցնել Որոշմամբ հաստատված հավելվածում ներառված համայնքների ցանկը՝ հաշվի առնելով նախորդ երկու տարիների ընթացքում կատարված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ համայնքների թվակազմում առաջացած փոփոխությունները։  Բացի այդ՝ նախագիծը նախատեսում է նաև Օպերատորների ցանկում ընդգրկված համայնքների թվի ավելացում (Նախագծի ընդունման դեպքում այդ ցանկում կներառվեն քաղաքացիների սպասարկման գրասենյակ ունեցող բոլոր համայնքները)՝ հաշվի առնելով մի շարք համայնքներում ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների տրամադրման հաջող փորձը։ 
0 2941

Обсуждалось 30.08.2021 - 15.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ներառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Այդպիսի տեղեկությունների մի մասը պետք է հասանելի դառնա միայն պետական մարմիններին և որոշակի շրջանակում ներառված անձանց, որոնց ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք ունեն հասանելիություն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա բոլոր, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններին։
1 4260

Обсуждалось 29.01.2021 - 13.02.2021

«Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ):  Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված  իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն,   բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ  կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:      Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)  համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ:  Օրենքի    8-րդ  հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար:    Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը,  որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով  ավելի օպերատիվ և արդյունավետ  գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:  
2 8651

Обсуждалось 06.04.2020 - 21.04.2020

«Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հանրային խորհուրդը՝ ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի, Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաև Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Քարտուղարությունը կողմից իրականացվող գործառույթները առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին և իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ: Ուստի, առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-մասով սահմանված քարտուղարության կարգավիճակում, մասնավորապես սահմանել, որ քարտուղարությունը այսուհետ  վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:
0 5971

Обсуждалось 16.03.2020 - 01.04.2020

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտը  ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նՆախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման, իսկ դիմումների ուսումնասիրությունը իրականացվելու է Գործակալության կողմից (Back office):
0 6589

Находится в правительстве РА

Обсуждалось 20.03.2019 - 04.04.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի բիզնեսի հիմնադրման գործընթացների պարզությունը և մատչելիությունը, մասնավորապես՝ սպասարկման գրասենյակները կընդլայնվեն, բիզնեսի գրանցման գործընթացի այլընտրանքային ծախսերը կկրճատվեն, քաղաքացիները կխնայեն իրենց ժամանակը:
52 11880

Находится в правительстве РА

Обсуждалось 25.02.2019 - 12.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայությունները առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
0 7104

Обсуждалось 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Սույն օրենքով կարգավորվում են օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններում կառավարչական իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմինների մասնակցության հիմնական պայմանները:
0 9751