В стадии разработки Обсуждалось 12.11.2021 - 29.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ և 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումների համապատասխան կետերում ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի մշակման ժամկետները համապատասխանեցնել ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում ներառվող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համար նախատեսվող ժամկետին։ Միաժամանակ, քանի որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշման N 2 հավելվածով (131-158-րդ կետեր) հաստատված ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի շրջանակներում և դրանում սահմանված ժամկետներում իրականացվելու են աշխատավայրում առողջության և անվտանգության մասով ԵՄ հրահանգների պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված փոփոխությունները՝ առաջարկվում է դրանով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի N 1978-Լ որոշման N 2 հավելվածի 72-րդ կետը։ 1 3 0 4294