Обсуждалось 20.08.2019 - 04.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ: 5 3 24 9234
Проект принят Обсуждалось 30.05.2018 - 15.06.2018 «Գնման գործընթացների կազմակերպման ժամկետների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնման գործընթացներում առաջացած խնդրի կարգավորմամբ ապահովել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների բնականոն գործունեությունն ու անխափան աշխատանքը: 1 0 0 8514
Проект принят Обсуждалось 07.03.2018 - 23.03.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության 11.08.2011թ. N 1145-Ն որոշմամբ հաստատված ձևով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացմանը: Արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ և մասնակցել գնման գործընթացներին: 1 1 0 8358