Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.08.2022 - 17.08.2022

«Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու ժամկետներ, 2023 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2024 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին օժանդակելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ, իսկ 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության պետական խորհուրդը:
0 4745