Обсуждалось 18.10.2022 - 02.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակը նոտարի թեկնածուների ուսուցման գործընթացի կազմակերպումը արդի պահանջներին համապատասխանող չափանիշներով կազմակերպելն է, ժամանակի մարտահրավերներից բխող խնդիրների կարգավորման համար համապատասխան իրավակարգավորումներ ապահովելը, իրավական ակտերում ամրագրված դրույթները միմյանց համապատասխանեցնելը և ուսուցման գործընթացին այլ մասնագետների ներգրավման հնարավորություն ստեղծելը: 2 0 0 2868
Обсуждалось 06.09.2022 - 22.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։ Ռազմավարության իրականացմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցված սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը։ 8 3 1 3834
В стадии разработки Обсуждалось 02.06.2021 - 17.06.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարմամբ, որով նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 4 0 0 5221
Обсуждалось 01.03.2021 - 16.03.2021 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը և ապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը և շարունակական զարգացումը: 0 0 0 6068
В стадии разработки Обсуждалось 20.09.2019 - 07.10.2019 «Մատուցվող խնամքի ծառայությունները՝ պետակլան վկայագրի միջոցով» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացումը, դրանց որակի բարձրացումը: 5 1 1 8329
Обсуждалось 31.01.2017 - 16.02.2017 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Չնայած մի շարք ոլորտներում արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն Հայաստանում իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու, ինչպես նաև 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումն առնվազն 4 կետով ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: 0 0 0 10043