В стадии разработки Обсуждалось 02.03.2018 - 18.03.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է Հանրապետությունում շինշիլաբուծության՝ որպես գյուղատնտեսական այլընտրաքային ճյուղի զարգացման և Հայաստանի Հանրապետություն բարձրարժեք տոհմային շինշիլաներ ներկրելու, բարձր հատկանիշներով շինշիլաբուծական արտադրանք ստանալու համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ: 8 7 0 9694
Обсуждалось 17.08.2017 - 14.09.2017 <<Նյութական պահուստի մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Կարգավորում է` նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները Ակնկալվում է` ձևավորել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը, և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը Ակնկալվում է` << Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար Ակնկալվում է` <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար 0 0 0 10130
Проект принят Обсуждалось 12.05.2017 - 02.06.2017 «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով նախատեսված գործարքների ու գործառնությունների` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակների սահմանմանը: 0 0 0 9685
Проект принят Обсуждалось 27.04.2017 - 20.05.2017 «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերի և կարգի սահմանմանը: 1 0 0 9262