Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
21.06.2024 11.07.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ      «Առաջնային ներդրումային արտոնություն» պետական օժանդակության վերաբերյալ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, տնտեսական համակարգի կայուն զարգացմանը, տնտեսական երկարաժամկետ աճին, տնտեսության կայունությանը, բնակավայրերի հավասարաչափ զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի խրախուսման և  խթանման անհրաժեշտությամբ։       Առաջարկվում է առաջնային ներդրումները խրախուսելու նպատակով օժանդակություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու, մշակող արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։                                                                                          
1 457

В стадии разработки

Обсуждалось 23.05.2024 - 08.06.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) որոշ դրույթներ հստակեցնելու և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցին (այսուհետ՝ ԳՖԿ),  որպես ծրագրի մասնակից ներգրավելու անհրաժեշտությամբ։
0 1521

Обсуждалось 10.05.2024 - 27.05.2024

«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծվի շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար և կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարման գործընթացը։
0 1058

В стадии разработки

Обсуждалось 08.05.2024 - 23.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021  թվականի հունիսի  3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ։ 
0 1079

Обсуждалось 23.04.2024 - 08.05.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը:
0 1320

Обсуждалось 17.04.2024 - 02.05.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխություններով: Օրենքի ընդունմամբ վերաիմաստավորվել է «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ» հասկացությունը, որը հնարավորություն կտա սահմանելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք՝ բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։  Վերանայվել են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հետ կապված իրավակարգավորումները, այդ թվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտագրվելու պայմաններն ու ժամկետները,  ինչպես նաև  սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման, տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ծավալային ցուցանիշները։  Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման մասին է։  Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
3 836

Обсуждалось 26.03.2024 - 10.04.2024

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն տրվի օգտվելու սույն օժանդակության ծրագրից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ, որով հնարավորություն կստեղծվի «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխան առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելու: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:
0 820

В стадии разработки

Обсуждалось 22.03.2024 - 06.04.2024

ՍԿՍՆԱԿ ԵՎ ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է համապարփակ աջակցություն սահմանել ՓՄՁ սուբյեկտների համար՝ ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցության վճարի փոխհատուցման, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման և հովանոցային մեխանիզմով պետական երաշխիքների տրամադրման ձևով՝ նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը։
0 1532