Обсуждалось 07.08.2024 - 22.08.2024 ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈՅՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈՅՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության արդյունքում եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը, ինչը թույլ կտա ապահովել օրենքի կիրարկումը։ Առաջարկվող Նախագծով սահմանվում է ծրագրային ապահովման մշակում, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծում գործունեությունների արդյունքում եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը։ 1 4 0 926
Обсуждалось 29.11.2023 - 14.12.2023 ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։ Հարկ է ընդգծել, որ նախատեսվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ։ Սույն նախագծով նախատեսվում է նաև սահմանել նաև ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը։ 2 3 1 2381
Обсуждалось 05.04.2022 - 20.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ: 1 0 0 3645