Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.06.2021 - 10.07.2021

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ Նախագծի ընդունմամբ սահմանվում են իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման կարգը և ազատ պահեստներին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ազատ պահեստի տիրապետողներին վերաբերող կարգավորումները մեկ իրավական ակտով սահմանելու նպատակով, փոփոխություն է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի  N 592-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև 421-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավակարգավորումների ամբողջական իրացումը:
0 4323

Обсуждалось 27.12.2017 - 14.01.2018

««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների ձևի, լրացման կարգի, տրամադրման և կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017թ. հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի երրորդ երկրներից ներմուծված հումքի մասով մաքսազերծվելուց հետո: 
0 9205

Обсуждалось 21.12.2017 - 08.01.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի թիվ 844 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ նույն օրենքի 44-րդ հոդվածով, իսկ ազատ պահեստներին ներկայացվող պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետով: Միաժամանակ, նույն օրենքի նշված հոդվածներում մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ օրենսգրքի համապատասխան կետում՝  Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը իրավասություն է վերապահված սահմանելու համապատասխանաբար՝ ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին, ինչպես նաև ազատ պահեստներին ներկայացվող այլ պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ, նպատակահարամր ենք համարում նշված որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ մաքսային պահեստներում և ազատ պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար համապատասխան պայմանների ապահովման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործունեության համապատասխան պայմաններ ապահովել ժամանակավոր պահպանության պահեստներում, մաքսային պահեստներում և ազատ պահեստներում գործունեթյուն իրականացնող անձանց համար, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության իրականացման արդյունավետությունը:
0 8764