Проект принят Обсуждалось 20.02.2024 - 07.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ 2024ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիք մարզի Սևան համայնքի միավորումից հետո անհրաժեշտություն է առաջացել Սևան համայնքի գյուղական բնակավայրերի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գներ սահմանելու, որը հնարավորություն կտա համակարգել իրականացվող գործընթացները, ունենալ սահմանային մեկնարկային գներ և ապահովել բյուջեի եկամուտները: Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել Սևանի համայնքային բյուջեի եկամուտները, գյուղատնտեսական ոլորտում ունենալ հստակեցված չափորոշիչներ, մշակել համակարգ և գործել որոշմամբ սահմանված գնային քաղաքականության շրջանակներում: 1 3 0 1543
Проект принят Обсуждалось 06.04.2023 - 21.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` Համայնքային սեփականություն հանդիսացող, Սևան համայնքի վարչական սահմաներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի` օգտագործման տրամադրվող արոտավայրերի և խոտհարքների համար սահմանել մրցութային մեկնարկային գներ` համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սևան համայնքի ղեկավար՝ Սարգիս Մուրադյան 2 1 0 3459
Проект не принят Обсуждалось 03.05.2021 - 24.05.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ (N613-Ն, N1578, N1477) «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատաերլու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով. հստակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի, բնապահպանական հողերի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը, վերացնել անճշտությունները ու հակասություններն իրավական ակտերի միջև (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն, 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն ՀՀ կառավարության որոշումներ), բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտիներն գյուղատնտեսական կենդանիների արածեցման նպատակով և խոտհունձի նպատակով տրամադրվող հողերը, ինչպես նաև անտառային հողերի արոտավայրերը ու խոտհարքները առանց մրցույթի օգտագործման իրավունքով տրամադրել, սահմանելով վճարի չափը: Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկ»-ի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը: 0 13 0 6277
В стадии разработки Обсуждалось 20.05.2019 - 04.06.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 8-ի N1578-Ն որոշմամբ ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը: Կկարգավորվեն նաև ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերի ու խոտհարքների հողամասերն առանց մրցույթի տրամադրման իրավական հիմքերը և կսահմանվի տարեկան վճարի չափը: 0 6924