Обсуждалось 02.04.2021 - 17.04.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումն իրականացվում է տարբեր օտար լեզուներով: Կարգի համաձայն՝ թարգմանության ճշտությունը ստուգում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետները, սակայն, գործնականում շատ են դեպքերը, երբ նշված ՊՈԱԿ-ը համապատասխան լեզուներով մասնագետներ չի ունենում: Այդ դեպքում նախարարությունը դիմում է ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ: Վերջիններս սեղմ ժամկետում տրամադրում եմ համապատասխան փորձագետների տվյալներ, որոնք, հնարավոր է գերազանց տիրապետում են լեզվին, սակայն լեզվաբան մասնագետներ չեն (օրինակ` միջազգայնագետներ են): Այս կարգավորումը գործնականում այնքան էլ արդարացված չէ և հաճախ հանգեցնում է ստուգման արդյունքների բողոքարկման: Ավելին, Արդարադատության նախարարությունը՝ ըստ կարգի, չգտնելով մասնագետներ համապատասխան լեզուներով, երբեմն դժվարություն է ունենում նաև կոնկրետ լեզվով որակավորման քննության առաջադրանք կազմելու հարցում: Պետք է նաև նշել, որ փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով, այսինքն` փորձագետների կողմից մատուցվող ծառայությունը վճարովի է: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Որոշման 11-րդ կետում կատարել փոփոխություն, որով ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների կազմակերպման և արդյունքների ստուգման նպատակով ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ դիմելու փոխարեն կդիմի Հայաստանի Հանրապետության բաձրագույն ուսումնական հաստատություններին` համապատասխան ֆակուլտետներից՝ թարգմանությունների ճշտությունը ստուգելու նպատակով փորձագետների թեկնածուներ տրամադրելու համար: 1 0 0 4331