Обсуждалось 16.10.2019 - 16.11.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է սոցիալական գովազդը ազատել հարկումից, վերահսկողության իրականացումն վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Միաժամանակ վերահսկողության նպատակով գովազդակիրը սոցիալական գովազդի տեղադրման ժամկետների վերաբերյալ պետք է ներկայացնի տեղեկատվություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Միաժամանակ առաջարկվում է սահմանել նաև նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը: 7 0 0 6903