Офис гражданской службы Аппарата Премьер-министра

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
28.03.2025 14.04.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։
0 130
20.03.2025 04.04.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության հավաքագրման և համալրման գործընթացները։
0 227

Обсуждалось 07.03.2025 - 28.03.2025

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) շրջանակներում առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (այսուհետ՝ ԸԸՀ-ներ) վարձատրության վերաբերյալ կանոնակարգումները՝ Ընտրական օրենսգրքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ կատարված փոփոխությունների հաշվառմամբ։ Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Օրենքը ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի համար նախատեսել է վարձատրություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի չափով, իսկ հանձնաժողովի անդամների համար` ԸԸՀ նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով վարձատրություն՝ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում կամ ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, ընտրություններ  անցկացնելու դեպքում։ Առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված վարձատրությունը նախատեսել միայն համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու անդամների ընտրությունների դեպքում։ Մյուս՝ մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների համար նախատեսել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով վարձատրություն: Նման մոտեցման հիմքում դրված է աշխատանքի ծավալը, որը կատարում են ԸԸՀ-ները։ Նախագծով առաջարկվում է նաև նույն տրամաբանությունը պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, ինքնավար և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկելու համար։ Նախագծով առաջարկվում են նաև տեխնիկական բնույթի շտկումներ։
0 414

Обсуждалось 04.03.2025 - 19.03.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որը վերաբերում է վարկանիշային ցուցակների կազմմանը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելուն, շարադրվել է նոր խմբագրությամբ։  Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է oրենքով սահմանված կարգավորումների բովանդակությունից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, ոչ հստակ կարգավորումները որոշակիացնելու, վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից։
0 401

В стадии разработки

Обсуждалось 21.02.2025 - 08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։
3 564

Обсуждалось 08.10.2024 - 23.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության ժամկետի վերաբերյալ վերը նշված դիտարկումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ պետական համակարգի վարձատրության առնչվող հիմնախնդիրը (պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի) հաշվի առնելով Օրենքով նախատեսվել է աշխատաշուկայի վերլուծության իրականացման ժամկետը սահմանել ամենամյա պարբերականությամբ։ Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները հիմք ընդունելով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ապահովվել են համապատասխան իրավական հիմքեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու և վերլուծելու, վարձատրության և զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Նախագծով նախատեսվում է սահմանել վերոնշյալ տեղեկատվությունը հավաքագրելու և վերլուծելու կարգը։ Վերը ներկայացվածից բացի Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության կարգը սահմանող դրույթներում, որի համար հիմք են ընդունվել ԵՄ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների առաջարկությունները:
0 1200

Обсуждалось 17.09.2024 - 02.10.2024

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն  2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
0 1347

Обсуждалось 17.09.2024 - 02.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն  2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
0 1270

Обсуждалось 31.07.2024 - 15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ  փոփոխություն  կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
0 1498