Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 24.05.2017 - 14.06.2017

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր
Մնաց {days} օր
0 10596

Обсуждалось 22.05.2017 - 08.06.2017

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) հիմնական նպատակը «Սևան» ազգային պարկի (այսուհետ` պարկ) արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների և գաղափարների ներկայացումն է, որի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Հայեցակարգում սահմանվում են Սևանա լճի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման և զբոսաշրջության սեզոնի երկարացման նպատակով հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ (կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ):
Մնաց {days} օր
0 10509

Обсуждалось 22.05.2017 - 07.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող,  դեղի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող, հետգրանցումային փոփոխությունների, դեղերի արտադրության լիցենզիա տալու նպատակով իրականացվող, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու նպատակով իրականացվող, դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող այլ փորձաքննությունների վճարները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընթացակարգով առաջին գրանցման (առաջին՝ ռեֆերենտ երկիր), ԵԱՏՄ ապակենտրոնացված ընթացակարգով գրանցման (ոչ առաջին երկիր), ԵԱՏՄ փոխադարձ ճանաչման, ԵԱՏՄ գրանցման հաստատման, ԵԱՏՄ վերագրանցման հետ կապված փորձաքննությունների վճարները և ԵԱՏՄ տարեկան վճարի չափը ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող դեղերի փորձաքննությունների վճարները: Առաջարկվող ընթացակարգերի  դրույթները  ամբողջովին համապատասխանեցվել են ԵԱՏՄ հանձնաժողովի  խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 78 որոշմամբ հաստատված «Դեղերի գրանցման  և փորձաքննության պահանջների» հետ: Նախագծի ընդունմամբ ստեղծվում են կայուն իրավական հիմքեր՝  գրանցվող դեղերի փորձաքննության, այդ թվում ԵԱՏՄ ընթացակարգերով գրանցման նպատակով փորձաքննությունների վճարները հստակ սահմանելու համար:
Մնաց {days} օր
0 10681

Обсуждалось 22.05.2017 - 07.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Պրեգաբալին» դեղը լրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի N1129-ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում այն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում, որոնց  շրջանառության հսկողության նկատմամբ սահմանված են որոշակի պայմաններ (Ցուցակ 3), ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ դեղերի շրջանառությունը: ՀՀ ում պետական գրանցում ունեն «Պրեգաբալաին» դեղանյութ պարունակող հետևյալ դեղերը
Մնաց {days} օր
0 11562

Обсуждалось 22.05.2017 - 07.06.2017

ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է սահմանել Հիմնական դեղերի ցանկում դեղերի ընդգրկման չափանիշները և կարգավորել դեղերը Հիմնական դեղերի ցանկում ընդգրկելու հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 12011

Обсуждалось 22.05.2017 - 09.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգում շարադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և ֆիզիկական դաuտիարակության համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները
Մնաց {days} օր
0 9990

Обсуждалось 22.05.2017 - 09.06.2017

ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում բակային և մասսայական սպորտի համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
Մնաց {days} օր
0 9230

Обсуждалось 20.05.2017 - 10.06.2017

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 
Մնաց {days} օր
0 18145

Обсуждалось 19.05.2017 - 16.06.2017

«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաստատվում է սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի (այսուհետ՝ ծրագրեր) իրականացման համակարգման և վերահսկման կարգը Սահմանվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատուման, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը Իրականացվում է սեյսմիկ ռիսկերի նվազեցումը ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի N 429 որոշմամբ հաստատված ծրագրի դրույթներին համապատասխան  
Մնաց {days} օր
0 10611
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: