Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 14.03.2022 - 29.03.2022

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով  պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:           Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից՝ տեսչական մարմինների հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել կառավարության մի շարք որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են: Վերոգրյալի արդյունքում մշակվել են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող օրենքների նախագծեր, որոնցով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար:  
0 3730

Обсуждалось 28.02.2022 - 15.03.2022

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել իրավասություն Տեսչական մարմնին դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության ընթացքում պետական մարմիններից և այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
0 3243

Обсуждалось 13.12.2021 - 30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 443-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ           Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, իսկ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշմամբ ՀՀ ԿԵ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին է վերապահված ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման և չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողության իրականացումը:      «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։       «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տալիս են կարգադրագրեր, որոնց ձևերը համաձայն 21-րդ հոդված 3-րդ մասի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:
0 3269

Обсуждалось 08.11.2021 - 23.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված տուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը:
0 3879

Обсуждалось 08.11.2021 - 23.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է շտկել մեթոդաբանությունում առկա թերությունները, որի արդյունքում ստուգումների տարեկան պլանը կկազմվի ավելի արդյունավետ և առավելագույնս կուղղվի դեպի ավելի ռիսկային ուսումնական հաստատություններ:
0 4067

Обсуждалось 08.11.2021 - 23.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում տեխնիկական զննության կայաններում իրականացվող ստուգումների կազմակերպման պետական վերահսկողության իրականացման 1 ստուգաթերթ:   
0 3769

Обсуждалось 25.10.2021 - 09.11.2021

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները՝ նախատեսելով, որ  Կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները չվիճարկելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, գործնականում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով ամրագրվել է, որ  խախտում թույլ տված անձանց կողմից արձանագրված խախտումները վիճարկելու պարագայում վարույթը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Վերոգրյալով պայմանավորված նույնաբովանդակ փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
0 4184

Обсуждалось 18.10.2021 - 02.11.2021

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի վերահսկողության մասով հստակ և համապարփակ կարգավորումները սահմանել մեկ համապարփակ օրենքով, ինչը թույլ կտա ապահովել տրանսպորտի բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ, անխափան և բնականոն գործունեությունը: Նախատեսվում է նաև տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին օժտել համապատասխան գործիքակազմով, որով վերջինս հնարավորություն կունենա պատշաճ վերահասկողություն իրականացնել նաև այն կարգավորումների նկատմամբ որոնք ներկայիս գործաքակազմով հնարավոր չէ պատշաճ վերահսկողություն իրականցնել: Դիտարկվող փաթեթով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել տրանսպորտի բանագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը, սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարոկումը, որով Տեսչական մարմինը հնարավորությոթյուն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ և այն իրականցվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման, ինչպես նաև դիտարկամն շրջանակներում հնարավորություն կընձեռնվի հսկիչ կետերի միջոցով իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ, դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ, Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապելու շրաջանակներում սահմանել նաև համազգեստ կրելու պահանաջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու  հնարավորություն և երկաթուղային տրանսպորտի օրենսդրության նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
0 4622

В стадии разработки

Обсуждалось 14.09.2021 - 20.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի, սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները, սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը, ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։
0 4096