Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 15.03.2017 - 05.04.2017

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ներկա­յաց­ման նպա­­­­տակը Հայաստանի Հանրապետության և ՌԴ միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակ­ներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ներմուծվող ռազմական նշանակության ապրանք­ների ներմուծ­ման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանելն է: Հայաստանի Հան­րա­­­պետու­թյան կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղա­քա­­կա­նու­թյունն ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադ­րանքի ներմուծման համար:
0 8181

Обсуждалось 15.03.2017 - 07.04.2017

ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ        ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ  ԿԱՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ   ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
0 8527

В стадии разработки

Обсуждалось 15.03.2017 - 30.03.2017

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման դեպքում կխթանվի տեղական պարարտանյութերի արտադրությունը ու ներմուծվող պարարտանյութերի կիրառումը կփոխարինվի տեղականով, ինչպես նաև հողօգտագործողների շրջանում կխրախուսվի կենսապարարտանյութերի օգտագործումը և կբարձրանա իրազեկության մակարդակը:
0 8824

В стадии разработки

Обсуждалось 15.03.2017 - 30.03.2017

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի` չաշխատելու պայմանով իրավունքի իրացման վերաբերյալ դրույթների հստակեցումն է: Նախագծով առաջարկվում է, գործող օրենքով սահմանված` կենսաթոշակի իրավունքը չաշխատելու պայմանին փոխկապակցող դրույթները հստակեցնել, դրանցից հանելով բացառությունները: Այսպիսով հավասար պայմաններ կստեղծվեն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող բոլոր անձանց համար` միաժամանակ բացառելով կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում հնարավոր ռիսկերի առաջացումը:  
0 8979

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
0 8706

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

«Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնոր­հային ծրագրերը որպես արտոն­յալ որակող մասնագիտական հանձնաժողով, սահ­մա­նել նշյալ հանձնաժողովի գործու­նեու­թյան, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիա­ների ու դրա­մաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեց­ման կար­գերը:
0 12744

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 03.04.2017

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին Մշակվել են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները 
0 9554

Проект принят

Обсуждалось 14.03.2017 - 05.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունը կկարգավորի 2017-2018 ուսումնական տարվանից սկսված մրցութային հիմունքով հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ մինչև 19 տարին լրանալը ընդունված ուսանողների անվճար ուսուցումը: Որոշման նախագծով նաև առաջարկվում է կիսամյակային առաջադիմության հիման վրա իրականացվող փոխատեղումն իրականացնել ուսումնական տարվա առաջադիմությամբ, ինչպես նաև սահմանվում են առաջնահերթությունները` փոխատեղման իրականացման հավասար միավորների դեպքում:
0 9394