Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 24.03.2017 - 16.04.2017

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  Զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու մասին:
0 11083

Проект принят

Обсуждалось 23.03.2017 - 07.04.2017

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի մա­սին» ՀՀ օրենքը կամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, հեռուստատե­սու­թյան և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը որոշակիորեն կդառնա ա­վելի դի­նամիկ և ճկուն, իսկ հե­ռուս­տաըն­կե­րությունների և ռադիո­ընկերությունների գործու­նեու­թյունը կլինի առա­վել ազատ և ան­կաշկանդ: Կշտկվեն և կլրացվեն «Հեռուստա­տե­սության և ռադիոյի մա­սին» ՀՀ օ­րենքում առկա անհստակությունները, իրա­վա­կան բացերը և անորոշու­թյունները, ինչի արդյունքում Օրենքը կդառնա առավել հաս­կանալի և ոչ երկիմաստ: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ա­վելի հս­տակ կլինեն հեռուստաընկե­րությունների և ռադիոըն­կերու­թ­յունների պար­տա­կա­նու­թյունները և դրանց կատարման ժամկետները: Նախագծի ընդունման արդ­յուն­քում կհստա­­կեցվի նաև հեռուս­տա­տեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մար­մին­նե­րի ընթացիկ գործունեությունը: Արդյունքում, նախագիծն առավել ամբողջա­կան կա­­պահովի գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրութ­յամբ ամ­րագրված սկզբուն­քի գործնական իրացումը, ինչպես նաև՝ լրատվության մի­ջոց­նե­րի, ռադիոյի և հե­ռուս­­տատեսության ազատության և անկախության սահ­մա­նա­դրա­կան պահանջը:
0 10190

Проект принят

Обсуждалось 23.03.2017 - 07.04.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովումը:  
0 15372

В стадии разработки

Обсуждалось 22.03.2017 - 10.04.2017

ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով հաստատվում է փոխնակ  մորից ծնված երեխայի ԴՆԹ(ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) որոշման (ներառյալ նմուշառման) իրականացման կարգն ու ժամկետները:
0 11587

Проект принят

Обсуждалось 22.03.2017 - 06.04.2017

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով հստակ և համապարփակ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված դատական իշխանության կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված մոտեցումները և ապահովել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին:
1 18176

Находится в правительстве РА

Обсуждалось 21.03.2017 - 09.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործողությունների ծրագրին՝ համաձայն հավելված 1-ի Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործողությունների ծրագրի բացատրագրին՝ համաձայն հավելված 2-ի:
0 9356

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 21.03.2017 - 09.04.2017

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետի «հասարակական» բառը փոխարինել «հանրային» բառով, «բաշխման» բառից առաջ դրված «ու» շաղկապը փոխարինել ստորակետով, «բաշխման» բառից հետո ավելացնել «ու մատակարարման» բառերը, «օպերատորի» բառից հետո ավելացնել «էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի» բառերը, «ծառայության իրականացման» բառերից հետո ավելացնել «Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի» բառերը:
0 10765

В стадии разработки

Обсуждалось 21.03.2017 - 05.04.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշում Գյուղատնտեսությունում տենտեսավարողների շրջանառու միջոցների համա­լրում, գարնան գյուղատնտեսական, մշակության, բերքահավաքի աշխատանք­ների ագրո­տեխնիկական պահանջներին համապատասխան իրականացում, աշնանացանի նա­խա­­պատ­րաստման և իրականացման ապահովում, գյուղա­տնտեսությունում տնտե­սավա­րողների կարո­ղությունների հզորացում, համա­խառն արտադրանքի ծավալի ավելացում, արտադրու­թյան արդյունավետության և ոլորտի մրցունակության բարձ­րացում:
0 8996