Обсуждалось 25.05.2023 - 10.06.2023 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացներում: Արդյունքում հնարավորություն կստեղծվի սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումներն իրականացնել ներմուծող կազմակերպությունների հայեցողությամբ ընտրված լաբորատորիաների կողմից: Փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ներմուծողի հայեցողությամբ պահեստային նմուշները կփորձարկվեն այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում։ Միաժամանակ հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։ 2 5 1 2243
Обсуждалось 10.05.2023 - 26.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները:Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող ստուգաթերթերը: 1 4 0 2240
Обсуждалось 25.04.2023 - 11.05.2023 ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը: 5 2 0 2525
Обсуждалось 11.04.2023 - 27.04.2023 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որի համաձայն Օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի հիմքում անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝ համապատասխանեցնելով նշված օրենքների իրավակարգավորումները։ 3 4 0 2314
Обсуждалось 16.03.2023 - 31.03.2023 ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Կերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ սահմանելով նոր դրույթներ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, ինչպես նաև կսահմանվի կերային հավելումների պետական գրանցման կարգի և ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները: 4 1 0 2964
Обсуждалось 16.03.2023 - 01.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար արդիական ստուգաթերթի հաստատումը, ինչպես նաև արդիականացումը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ): Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կանոնակարգում և սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող նոր պահանջներ և արժեքներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել ստուգաթերթում: Հարկ է նշել, որ սույն փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2023 թվականի մայիսի 09-ին: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանված պահաջների պահպանումը: Հաջորդիվ, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Որոշման N 19, 22 և 25 հավելվածները, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1520-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 27-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1750-Ն որոշումը ուժը կոցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանվել են նոր պահանջներ և արժեքներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել վերահսկողություն: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով: Միաժամանակ, Որոշման N 19, 22 և 25 հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հիման վրա ստուգումներ չեն իրականացվում, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել: 2 3 0 2787
Обсуждалось 09.03.2023 - 24.03.2023 ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Պետական վերահսկողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/127-2022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ 3 7 0 3180
Обсуждалось 06.03.2023 - 22.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում: Բայի այդ, հիմք ընդունելով Աշխարհագրական նշումների մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով: 5 2 0 2948
Обсуждалось 06.03.2023 - 22.03.2023 ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 1) լրացում կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-րդ հոդվածում, ինչը հնարավորություն կընձեռի սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում, պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև բնապահպանության ոլորտներում վերահսկողություն, 2) սահմանել, որ Կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետներում չկատարման դեպքում և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ Կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման փաստը արձանագրելու պահից եռօրյա ժամկետում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ, 3) ամրագրել, որ Լիազոր մարմինը առաջարկությունը ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ: 4) սահմանել, որ Լիազոր մարմինը գործողությունների կատարման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ, որի՝ մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվելու է դատական կարգով: Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ կարգավորումները վերաբերելու են միայն այն դեպքերին, երբ ստուգվող սուբյեկտի՝ սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է վերջինիս լուծարման գործընթաց և առկա են դրա արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ: 4 2 0 2945