Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 04.09.2017 - 30.09.2017

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ      «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերին կատարված ՀՀ սահմանադրության փոփոխություններով, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների ծառայության տարիքային սահմանափակումների վերանայման, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերջիններիս գիտելիքները սամանված կարգով ստուգելու անհրաժեշտությամբ:Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքում առկա բացերը:
0 10720

Проект принят

Обсуждалось 01.09.2017 - 17.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման ժամկետին համապատասխանեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետության բարձացմանը:
0 8843

Обсуждалось 01.09.2017 - 18.09.2017

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը:
4 10420

В стадии разработки

Обсуждалось 31.08.2017 - 17.09.2017

ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /որդեգրման կարգ/ Նշված նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրման գործընթացը համապատասխանեցնել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 29.05.1993թ. կոնվենցիայի պահանջներին
0 10010

Проект принят

Обсуждалось 31.08.2017 - 26.09.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրա­վական հենք հան­րա­պետությունում սկսած 2019 թվականից լիար­ժեք ծրագրային բյու­ջետա­վոր­մանն անց­­նե­լու, դրանով իսկ ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահ­մա­­նա­դրու­թյան դրույթների իրագործման համար առավել նպաս­տա­­վոր պայմաններ ստեղծելով պե­­­տական ծախսերի առաջնահեր­թու­թ­յուն­նե­րի սահմանման և պե­տա­կան ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ների օգտա­գործ­ման արդյունա­վե­տութ­յան բարձ­րաց­ման` այդ միջոցների հաս­ցեա­գր­վա­ծու­­թ­­յան, նպատակայնության, հրապա­րա­կայ­նու­­թյան, հաշվետվողակա­նու­թ­յան բա­­­­րե­լավ­ման շնոր­­հիվ: 
0 9811

Проект принят

Обсуждалось 31.08.2017 - 19.09.2017

<<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտոմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 10-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
0 8787

В стадии разработки

Обсуждалось 31.08.2017 - 16.09.2017

«Անասնաբուժական դեղամիջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծման, փոխադրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման և արտահանման կարգը:
0 8825

В стадии разработки

Обсуждалось 31.08.2017 - 18.09.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում լրացումներ իրականացնելու մասին:
0 8152

В стадии разработки

Обсуждалось 30.08.2017 - 19.09.2017

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  Առաջարկվող օրենքների  նախագծերի ընդունման հետևանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները:
0 12186