Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Սույն օրենքով կարգավորվում են օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններում կառավարչական իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմինների մասնակցության հիմնական պայմանները:
0 9770

Обсуждалось 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը քաղաքացիական ծառայության մասին Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղա­քա­ցիա­­կան ծա­ռա­յության կազ­մա­կերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառա­յող­­ի իրա­­­­­­­­վա­կան վի­ճա­կի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբե­րու­թյուն­ներ:
3 16397

Обсуждалось 25.01.2018 - 15.02.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը Հանրային ծառայության մասին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով  ՀՀ Սահմանադրությանն համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով:  
0 8876

В стадии разработки

Обсуждалось 25.01.2018 - 10.02.2018

«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանում և սփյուռքում  Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները  «1918 վերածնունդ», «Գերդաստաններ»,«Հայոց բանակ» ռադիոհաղորդումների միջոցով  լայնորեն լուսաբանելու համար «Հայաստանի հանրային ռադիո ընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվում է 1000.0 հազ.(մեկ միլիոն) դրամ:
0 6987

Обсуждалось 24.01.2018 - 09.02.2018

Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:
65 51850

Проект принят

Обсуждалось 24.01.2018 - 08.02.2018

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ       «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝       1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը,       2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,       3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,       4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:       5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:
5 17566

Проект принят

Обсуждалось 24.01.2018 - 08.02.2018

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ       «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ սահմանվել է Կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են Կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, Կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, Կառավարության կազմում փոփոխությունները, Կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ, կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, նախատեսվել են դրույթներ Կառավարության նիստերի, Կառավարության որոշումների ընդունման կարգի վերաբերյալ, սահմանվել են Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:
5 20612

В стадии разработки

Обсуждалось 24.01.2018 - 08.02.2018

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որաշման նախագիծ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին 2016 թվականին 3,840,000,000 վարկերի վերջնական մարում:
0 9814

В стадии разработки

Обсуждалось 23.01.2018 - 08.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը կիրառել 2018թ. մայիսի 1-ից:
0 8411