Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект не принят

Обсуждалось 18.05.2017 - 02.06.2017

«ՀՀ բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափանիշների մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն որոշմամբ կարգավորվում է` բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների դասակարգումը՝ ըստ տիպերի. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափորոշիչները. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման գործընթացը, կառավարման և մոնիթորինգի առանձնահատկությունները:
0 8137

В стадии разработки

Обсуждалось 17.05.2017 - 05.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրանքի պետական գրանցման և անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրանքի (բժշկական նշանակության արտադրանքի և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 46 «Բժշկական արտադրանքի գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության  կանոնների մասին» համաձայնագրերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 11119

В стадии разработки

Обсуждалось 17.05.2017 - 05.06.2017

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԴԵՂԵՐ, ԴԵՂԱ¬ՆՅՈՒԹԵՐ, ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱ¬ԴՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 581 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղա­նյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտա­դրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի հիման վրա և ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 736-Ա որոշման Հավելվածի 6-րդ և 7-րդ կետերի և պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն դեղեր, դեղա­նյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտա­դրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները և կարգը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելու և «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 11417

Обсуждалось 17.05.2017 - 06.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առեվտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին
0 7761

Проект принят

Обсуждалось 17.05.2017 - 01.06.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>       Որոշման նախագծի համաձայն` դրամական օգնություն ստանալու համար ծնողի հետ համատեղ բնակվելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից կազատվեն այն զինծառայողները (քրեակատարողական ծառայողnները և փրկարար ծառայության ծառայողները, ովքեր բնակվում են ծառայողական բնակելի տարածությունում կամ բնակելի տարածությունների վարձակալության համար ստանում են փոխհատուցում:  
0 7772

Проект принят

Обсуждалось 15.05.2017 - 30.05.2017

<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>       Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են ոլորտում ՀՀ Նախագահի իրավասություններին վերաբերող դրույթները, այլ օրենքներին հղումների հետ կապված օրենքի մի շարք դրույթներ հստվերացվում են, ինչպես նաև նախատեսվում է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանում է կառավարությունը:
0 9606

Проект принят

Обсуждалось 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հարկադիր կատարողի կողմից վարչարարության արդյունքում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման կապակցությամբ ծագող հարաբերությունների իրավակարգավորումը հստակցնելու և տարընկալումները բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն` սահմանելով, որ հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:
0 9614

Проект принят

Обсуждалось 12.05.2017 - 29.05.2017

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն:
0 8974