Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 04.10.2017 - 20.10.2017

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում  ներկայացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայման>>ը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը: 
0 8629

Проект принят

Обсуждалось 04.10.2017 - 24.10.2017

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, օրենքի հավելվածներ,  ՀՀ կառավարության 2018 թվականի բյուջետային ուղերձ, բացատրագիր, բացատրագրի հավելվածներ
0 14437

Обсуждалось 03.10.2017 - 19.10.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Սույն որոշման մեջ կատարվող փոփոխությունների նպատակն է ապաստան հայցողներին տրամադրել մեքենայական եղանակով տպագրված, անհրաժեշտ պաշտպանություն ունեցող վկայականներ:
0 8539

Проект принят

Обсуждалось 03.10.2017 - 19.10.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում` նպաստելով վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:
2 8030

Проект принят

Обсуждалось 03.10.2017 - 19.10.2017

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, տեղական հանրաքվեի ամփոփման, հարցը համայնքի ավագանում քննարկմանը ներկայացնելու և հանրաքվեի դնելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միանալու մանրամասները, տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:  
0 8354

Проект принят

Обсуждалось 02.10.2017 - 18.10.2017

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր          ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը. հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահվել է սնանկության կառավարիչներին հաշվառելու և նրանց հաշվառումից հանելու, ինչպես նաև համակարգչային հատուկ ծրագրի վարմամբ սնանկության կառավարիչ ընտրելու և նրա թեկնածությունը դատարանին ներկայացնելու իրավազորություն. նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի վճարումը, իսկ անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ. մանրամասն կարգավորում է ստացել սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այն վերապահելով նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ընդ որում, կառավարչի նկատմամբ խիստ նկատողություն՝ որպես կարգապահական տույժի տեսակ, կարող է կիրառել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը. ամրագրվել է սնանկության կառավարչի հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և դատարանի հանդեպ. նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը. սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ. կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն. ամրագրվել է սնանկության կառավարչի պարտականությունը ընտրելու այն բանկը, որը սնանկության հատուկ հաշիվը բացելիս կամ դրա հետագա սպասարկման ընթացքում այս մասով կսահմանի առավել բարձր տոկոսներ. հստակեցվել են սնանկության կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքերը. պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում: Բացի այդ, սահմանվել է պարտապանի գույքի գնահատման հստակ ժամկետ, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից սահմանելու դրույթ. հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը. նախատեսվել է պարտապանի գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացնելու էլեկտրոնային կարգ. սահմանվել է, որ սնանկության կառավարիչը պարտապանի բնակարանը, բնակելի տունը և այլ շինությունը վաճառելու միջնորդության մեջ կարող է ներառել պահանջ՝ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով. նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը: սնանկության գործը վարելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար նախատեսվել է նաև էլեկտրոնային կարգ:
104 46288

В стадии разработки

Обсуждалось 02.10.2017 - 19.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N  ՆՀ-37-Ն  հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը իրականացվում է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, որոնց հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և նախակրթարանների շուրջ 30 հազար սովորող յուրաքանրյուր օր` մեկ անգամ  ստանում  է տաք սնունդ: Հանրապետության մյուս 6 մարզերում ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որի շրջանակում սնունդ է ստանում շուրջ 60 հազար  1-4-րդ դասարանների և նախակրթարանների սովորողներ:
0 10574

В стадии разработки

Обсуждалось 27.09.2017 - 15.10.2017

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 206-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի հստակեցմամբ, սահմանված` էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների պարզեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:
0 7999