Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 17.10.2025 - 02.11.2025

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում գրասենյակի կարգավիճակով օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման գործընթաց, որի արդյունքում կստեղծվի միասնական զանգերի կենտրոն։
Մնաց {days} օր
0 1778

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է հանել որոշման գործողության ժամկետային սահմանափակումը,  կարգավորման առարկայում ներառել վիրուսային հեպատիտների ախտորոշման, մարդու պապիլոմավիրուսի և կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և ախտորոշման թեստ հավաքածուները, ինչպես նաև որոշմամբ հաստատված` գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալների ցանկում ավելացնել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամին (UNFPA):
Մնաց {days} օր
0 1794

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» հրաման Կարգավորման ենթակա ոլորտը համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկի հաստատումը։ Նախագծի մշակման հիմնական նպատակը հրամանում կիրառվող եզրույթների համապատասխանեցումն է ՀՀ օրենսդրությանը։
Մնաց {days} օր
0 1674

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնը ժամանակավոր թափուր համալրելու հիմքերը, մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են մեղադրյալի կարգավիճակ ունեցող համայնքային ծառայողի պաշտոնավարման կասեցման, ինչպես նաև դատարանի որոշմամբ համայնքային ծառայողի նկատմամբ կալանքը կիրառելու դեպքում վերջինիս լիազորությունների կասեցման դեպքերը։
Մնաց {days} օր
0 1757

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրաման Նոր էլեկտրոնային գրանցամատյանի մշակման և ներդրման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հնարավորություն կստեղծվի տեղում իրականացնել կադրային գործի նկատմամբ վերահսկողություն։։  Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
0 1612

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները։ Նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։
Մնաց {days} օր
0 1442

Обсуждалось 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրաման  «Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի համայնքային ծառայության պաշտոնների կառուցվածքային և բովանդակային միասնականությունը, ծառայողական հարաբերությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համայնքային կառավարման համակարգի արդիականացումը՝ ժամանակակից կառավարման պահանջներին համապատասխան։
Մնաց {days} օր
0 1442

Обсуждалось 17.10.2025 - 02.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ   Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջը՝ «Ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք` օրենքով սահմանված կարգով հաշվառվում են այն մարմնի և կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են» կատարելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1655

Обсуждалось 17.10.2025 - 02.11.2025

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների ստուգաթերթերը: Ստուգաթերթերի միջոցով նախատեսվում է դիտարկումներ իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահտմանը ուղեգրող մասնագետների, անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերի մշակումը իրականացնող մասնագետների ևա Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող գործընթացների նկատմամբ:
Մնաց {days} օր
3 1540
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: