Обсуждалось 27.03.2018 - 13.04.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ՝ Ավագ դպրոց/սովորողների թվաքանակի կրճատման հետ: 0 1 0 8972
Находится в правительстве РА Обсуждалось 27.03.2018 - 11.04.2018 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններից ստացված (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) միջոցների մուտքագրման կարգը և ծախսման ուղղությունները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պատվերի տեղադրման և դրա կատարողականի վերաբերյալ դրույթներ: 2 1 0 8077
Обсуждалось 26.03.2018 - 16.04.2018 Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը սահմանում է առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այuուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները: Սույն կարգով կարգավորվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների ընտրությունը (նշանակումը)` բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատակային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի: 3 2 7 9722
В стадии разработки Обсуждалось 26.03.2018 - 20.04.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի n 2013 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է ԱԷՄԳ-ի կողմից ընդունված անվտանգության նոր՝ «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության հաշվետվության կառուցվածքը եւ բովանդակությունը» (Format and Content of the Safety Analysis Report for Nuclear Power Plants) GS-G-4.1 ստանդարտին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից քաղված դասերով: Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է նաև Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ վերլուծությունների ներկայացման եւ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետում անվտանգ շահագործման հիմնավորման հետ Վերոհիշյալ որոշմամբ կսահմանվեն նոր, խստացված պահանջներ, ԱԷԿ –ի հրապարակի բնութագրերի և դրանց վերլուծության, միջուկային տեղակայանքի, անվտանգության ապահովման հայեցակարգի, անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի վերլուծության, էներգաբլոկի անվտանգության վերլուծության, շահագործման փորձի վերլուծության վերաբերյալ ներկայացվելիք տեղեկատվության բովանդակության և կառուցվածքի նկատմամբ: 1 0 0 8568
В стадии разработки Обсуждалось 26.03.2018 - 10.04.2018 Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին: «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: 6 0 0 10391
Проект принят Обсуждалось 23.03.2018 - 07.04.2018 «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը. ամրագրվել են Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները. նախատեսվել են Դատական դեպարտամենտի ղեկավարի և նրա առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվող անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերանայվել են վերջիններիս լիազորությունները. լրացվել են դատական կարգադրիչների իրավական և սոցիալական երաշխիքները և այլն: 6 4 1 10691
Находится в правительстве РА Обсуждалось 23.03.2018 - 08.04.2018 Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները: 2 5 1 12353
Проект принят Обсуждалось 23.03.2018 - 08.04.2018 Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության, ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները: 0 4 0 12692
В стадии разработки Обсуждалось 23.03.2018 - 08.04.2018 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը 3 3 0 9381