Обсуждалось 12.03.2023 - 28.03.2023 Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Արդարադատության նախարարություն» բաժնի 13-րդ միջոցառումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ գործողությունների ծրագրի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ), որը կներառի առաջիկա 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին ուղղված միջոցառումները: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-իրավական կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններով, այդ թվում՝ միջազգային պարտավորություններից բխող հրատապ միջոցների ձեռնարկման կարևորությամբ և, ի վերջո, 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջ եկած առաջնահերթություններով: Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարիների համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները: Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ Մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներին իրականացվելիք գործողությունների համար: 5 0 98 9551
Обсуждалось 28.02.2023 - 15.03.2023 «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը, տեղեկատվության բովանդակությունը, պարբերականությունը, տեղեկատվության տրամադրման ձևը, ժամկետը և եղանակը:Վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի բաշխման համակարգի կիրառումն է՝ լցակայանի տվյալ հասցեում խախտման դեպքով պայմանավորված եւ լցակայանների կողմից իրականացվող թերլցումներից սպառողների իրավունքների պաշտպանությունը, որի արդյունքում անցում է կատարվել տուգանքի սահմանման առավել արդարացի բաշխման համակարգի, համաձայն որի՝ տուգանքը սահմանվել է կազմակերպության այն հասցեի/հասցեների վրա, որոնք կատարել են տվյալ խախտումը, իսկ խախտման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ տվյալ գործունեության իրականացման հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի իրացման շրջանառության մեկ կամ երկու տոկոսի չափով՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից բխող պատճառված վնասի չափը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 07-ին ընդունված ՀՕ-535-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ տուգանքի չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքի չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկութություները Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Տեսչական մարմնին։ Օրենքի իրավակագավորումների համատեքստում և Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, Տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկությունների հիման վրա և հաշվի առնելով տնտեսվարողների իրացման շրջանառության ծավալները հաշվարկել համաչափ տուգանք: 5 3 1 2539
В стадии разработки Обсуждалось 08.02.2023 - 23.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-441-Ն) 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։ 13 5746
Обсуждалось 07.02.2023 - 24.03.2023 «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝ Սևանա լճի մասին համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Ամրագրել տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվության Կառավարություն ներկայացնելու պահանջ, Տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը առանձնացնել բյուջետային գործընթացից։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն գործող օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրների լուծմանը, օրենսդրական տեխնիկայի կիրառմանը, տարեկան ծրագրի մշակման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև Սևանա լճում ադյունագործական որսի գործընթացի կազմակերպման դյուրացմանը։ 6 18 9 4598
Обсуждалось 02.02.2023 - 18.02.2023 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականներ ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: 2 4 0 2547
В стадии разработки Обсуждалось 31.01.2023 - 16.02.2023 «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը բխում է Սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։ Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնք ներառված են արդեն իսկ երեխայի ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։ Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ 1 5 0 2995
Обсуждалось 13.01.2023 - 28.01.2023 ՆԶՊ-10, ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ-2,5,7,10, Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն-7,10 Առարկայական ծրագրերում տեղ գտած բացթողումները լրացնելու նպատակով: 1 2 0 2977
Обсуждалось 19.12.2022 - 03.01.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2177-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 338-րդ հոդվածին։ 3 3 0 2965
Обсуждалось 05.12.2022 - 02.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։ 0 0 0 2800