Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 20.04.2018 - 07.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել  նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: Ինչպես նաև մասնագիտական կաբինետների և բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն   կետում: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` փոխվել  է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:
6 8879

В стадии разработки

Обсуждалось 19.04.2018 - 07.05.2018

«Հայաuտանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ «Հայաuտանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Հայաuտանի Հանրապետությունում հունիսի 23-ը նշել որպեu հանրային ծառայողի oր: Նախագծի ընդունմամբ հասարակության մեջ հանրային ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:
6 7011

Обсуждалось 19.04.2018 - 04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով, կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը: Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության և մատչելիության բարձրացում:
3 9069

Проект принят

Обсуждалось 18.04.2018 - 04.05.2018

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի երկարաձգում, մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել, որ հայտատուն պետական տուրք կարող է վճարել 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն։
0 8696

В стадии разработки

Обсуждалось 18.04.2018 - 11.05.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից  ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և  դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
0 8138

Обсуждалось 16.04.2018 - 02.05.2018

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ձկնաբուծական արհեստական լճակներով զբաղեցված հողատարածքների նպատակային նշանակությունը կհամապա­տաս­­խա­նեցվի տվյալ հողերի փաստացի օգտագործմանը` ազատելով նշված տնտեսություններին ֆինանսական զգալի պարտավորություններից և ապահովելով դրանց բնականոն գործունեությունն ու զարգացումը:
0 8098

Обсуждалось 16.04.2018 - 02.05.2018

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծեր Ծրագրի իրականացման արդյունքում՝ 1) նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար. 2) որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու տնտեսավարողները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար. 3) կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները. 4) հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ, 5) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
2 8704

Обсуждалось 13.04.2018 - 29.04.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն կստեղծվի թելատու կանեփի արտադրության կազմակերպման համար։ Լինելով բարձրարժեք մշակաբույս կավելանան դրա մշակությամբ զբաղվող տնտեսավարողների եկամուտները,» կստեղծվեն նոր աշխատատեղեր։
0 10734

В стадии разработки

Обсуждалось 13.04.2018 - 03.05.2018

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշում Նախագծի ընդունումը պայմանավորված է, այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում  ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ   զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է   սպառողական հատկությունները:
0 8229