Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 11.10.2021 - 26.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր քրական օրենսգրքի դրույթներին:
Մնաց {days} օր
0 7560

Обсуждалось 11.10.2021 - 27.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում երկրաբանի, օդերևութաբանի, բնապահպանի, հողաշինարարի և գեոդեզիստի օրերը նշելու մասին» N 936-Ն որոշման վերնագրում «ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ,» բառից հետո «ԱՆՏԱՌԱԳԵՏԻ, ՋՐԱԲԱՆԻ» բառերով լրացնելու մասին                                      
Մնաց {days} օր
0 6452

Обсуждалось 11.10.2021 - 27.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք հարցեր, որոնք կապված են քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքերին: Մասնավորապես՝ նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և այն, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի Արցախի Հանրապետության որոշ քաղաքներ հանկարծակի ներխուժելու պատճառով այնտեղ տեղակայված կայազորային քննչական բաժինների վարչական շենքերից հնարավոր չի եղել տարհանել քրեական գործերը, այդ թվում նաև՝ հաշվառման մատյանները, և հակառակորդի կողմից բռնազավթած տարածքներում են մնացել մի շարք քրեական գործեր, որոնցով ունենք կորստի, վնասման և ոչնչացման դեպքեր: 
Մնաց {days} օր
0 8688

Обсуждалось 08.10.2021 - 25.10.2021

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։  
Մնաց {days} օր
19 19028

Обсуждалось 08.10.2021 - 23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ԹԻՎ 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել  Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը և քաղաքացիական աշխատանքներ իրականացնող այլ հաստիքային միավորներ, ինչպես նաև դրանց պաշտոնային դրույքաչափերը:
Մնաց {days} օր
0 6657

Обсуждалось 08.10.2021 - 23.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 79-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» թիվ 79-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված՝ հաշվարկվող փորձաքննության արժեքը ներկայումս չի համապատասխանում փորձաքննության կատարման համար իրականացվող ծախսերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Որոշումը, միևնույն ժամանակ jուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանել ՀՀ կառավարության նոր ներքին որոշմամբ:
Մնաց {days} օր
0 4901

Обсуждалось 08.10.2021 - 23.10.2021

«Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագiծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» թիվ 79-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ հաշվարկվող փորձաքննության արժեքը ներկայումս չի համապատասխանում փորձաքննության կատարման համար իրականացվող ծախսերին։ Փորձագիտական կազմակերպությունների ձեռնարկատիրական եկամուտները ձևավորող հիմնական ուղղություններով եկամուտների տարեցտարի շարունակական նվազման պայմաններում որակյալ փորձագետների արտահոսքի կանխարգելման և պետական փորձագիտական կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ է սահմանել յուրաքանչյուր օբյեկտի փորձաքննության կատարման ծառայության այնպիսի արժեք, որն իրականում կապահովի փորձաքննությունների կատարման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացիկ ծախսերի (մասնավորապես, սարքավորումների պահպանման, նյութածախսի, կոմունալ ծախսերի, գործուղումների և այլնի) ծածկումը և հնարավոր կդարձնի փորձագետի բավարար մրցունակ աշխատավարձի ձևավորումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը, սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել լուծել առկա խնդիրը:
Մնաց {days} օր
0 4553

Обсуждалось 06.10.2021 - 21.10.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պատվովճարը սպասարկող բանկը քաղաքացու դիմումը և անշարժ գույքը վաճառողի հաշվի համարը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը:
Մնաց {days} օր
0 6814

Обсуждалось 05.10.2021 - 20.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ 2022 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթությունների շուրջ: Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Կառավարությունը թիրախավորում է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում 9%։ 2022թ. բյուջեն այդ նոր ժամանակաշրջանի առաջին տարվա ֆինանսական պլանն է և արտացոլում է դրան ուղղված տնտեսական և սոցիալական քաղաքականությնների բովանդակությունը:  
Մնաց {days} օր
0 10868
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: