Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 31.10.2025 - 15.11.2025

«2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 2026 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 250 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում․
Մնաց {days} օր
1 1653

Обсуждалось 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող վթարային շենքերի կամ շինությունների քանդման համաձայնություն ստանալու, իսկ մնացած բոլոր դեպքում Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշում կայացնելու վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1867

Обсуждалось 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը     Գործող կարգով նախատեսված է սովորողների տեղափոխման ընդհանուր ընթացակարգ, որը սահմանում է տեղափոխության հիմքերը և կարգը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերը։ Սակայն գործնականում նկատվել է, որ այդ կարգավորումները լիարժեքորեն չեն արտացոլում ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովման հարցերը, մասնավորապես, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, բայց տեղերի սահմանափակման պատճառով որոշ երեխաների ընդունելությունը մերժվում է, կամ երբ երկյակների, եռյակների և քառյակների դեպքում տեղափոխությունը չի ապահովում մյուս երեխաների միաժամանակյա ընդունելությունը նույն հաստատություն։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նույն ընտանիքի սովորողներից մեկը տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում, այդ հաստատությունում սովորելու նախապատվություն ունենան նրա եղբայրներն ու քույրերը (19.1-րդ կետ), և ամրագրել, որ երկյակների, եռյակների կամ ավելի սովորողների դեպքում առնվազն մեկի տեղափոխությունը հաստատություն ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից (19.2-րդ կետ)։
Մնաց {days} օր
31 9233

Обсуждалось 30.10.2025 - 17.11.2025

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված չափորոշիչներին, ինչի արդյունքում ակնկալվում է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների իրացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծում և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարձր որակի ապահովում՝ կարգավորելով երեխաներին տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
Մնաց {days} օր
2 1852

Обсуждалось 30.10.2025 - 16.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան- Քաջարան ճանապարհահատվածի կառուցման  ծրագրի  (այսուհետ՝ Ծրագիր) իրագործման  նպատակով ՀՀ կառավարության 30․06․2022 թ․ թիվ 981-Ն և 24․12․2024 թ․ թիվ 2081-Ն որոշումներով հանրության գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Մնաց {days} օր
1 1728

Обсуждалось 30.10.2025 - 14.11.2025

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ։
Մնաց {days} օր
0 2069

Обсуждалось 29.10.2025 - 13.11.2025

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1700

Обсуждалось 29.10.2025 - 13.11.2025

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող՝ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի ռեգիստրը և դրանք հաղորդելու, ռեգիստրի ձևավորման և վարման կարգը:
Մնաց {days} օր
0 1905

Обсуждалось 29.10.2025 - 13.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կշարունակվի Անվտանգության խորհրդի գրասենյակի  պետական պահպանության իրականացումը՝ որպես կարևորագույն նշանակության օբյեկտ։ 
Մնաց {days} օր
1 2027
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: