Обсуждалось 11.10.2019 - 31.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսական չափագիտական հսկողության (վերոնշյալ արդիականացված չափման միջոցները ընդգրկված չեն նշանակություն ունեցող ոլորտներում կիրառվող արդիականացված չափման միջոցներն ենթակա են օրենսդրական վերոգրյալ որոշմամբ սահմանված ցանկում): Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոգրյալ որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը՝ ցանկում ներառելով արդիականացված չափման միջոցներ և ցանկից հանելով անվանումը փոխված կամ գործածումից հանված չափման միջոցների անվանումներ: 5 0 0 6897
В стадии разработки Обсуждалось 11.10.2019 - 28.10.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով: Նախագծով առաջարկվում է. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը, Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը: 4 4 1 7983
Обсуждалось 10.10.2019 - 26.10.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության`լիզինգի պետական աջակցության ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։ 5 0 0 5574
Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման նախաբանում կամրագրվի ակտի ընդունման նորմատիվ հիմքը՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու միջոցով, ինչպես նաև կսահմանվի ՀՀ քաղաքացու հին նմուշի անձնագրի ձևը։ 3 1 0 6865
Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել` 1) հավելվածի կարգով նախատեսված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, 2) ցանկի որոշ հոդվածների համաձայն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողներին զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորություն, ինչպես նաև զորամասերի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորների) հրամանատարներին (պետերին) ազատել հավելվածի 120-րդ կետով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առողջական վիճակի չվատթարանալու երաշխիք տալու պարտավորությունից: 241 187 6 9144
Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019 «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը, որը ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը` բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատման, մասնավորապես գործող օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների մշակման, ընթացակարգերի առավելագույնս թվայնացման, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցության և հետադարձ կապի կազմակերպման միջոցով: Նախատեսված է գործարար միջավայրի վրա ազդեցույթուն ունեցող պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի բարելավումն այնպիսի ծավալով, որն Հայաստանը կդարձնի աշխարհի համար ճանաչելի, հասանելի, արտահանման լայն հնարավորություններ ընձեռող, ներդրումների և գործարարության համար գրավիչ երկիր։ Ռազմավարության հիմնական թիրախն է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում մատնանշված ոլորտներում գործարարների համար վարչարարական բեռի և ռիսկերի կրճատումը, որը արտացոլված կլինի ինդեքսում Հայաստանի համար ակնկալվող միավորների ավելացմամբ (այսինքն՝ լավագույն արդյունքից հեռացվածության կրճատմամբ) և դիրքի բարելավմամբ, մասնավորապես` նախատեսվող միջոցառումների արդյունքում նախատեսված է լինել գործարար և ներդրումային միջավայրի գրավչությամբ աշխարհի առաջին 15 երկրների շարքում։ 2 2 8 8980
Обсуждалось 09.10.2019 - 10.11.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին Քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը անվանափոխվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իսկ ճանապարհաշինարարության և տրանսպորտի ոլորտների քաղաքականության իրականացման իրավասությունը վերապահվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծով նախատեսվել է կատարել համապատասխան փոփոխություններ ոլորտը կարգավորող իրավական ակտերում: 1 0 0 6365
Обсуждалось 09.10.2019 - 24.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված խրախուսական նորմում: 6 2 1 8101
В стадии разработки Обсуждалось 09.10.2019 - 29.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի վճարման մասին 2 1 0 8747