Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 14.05.2019 - 30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ 14.12.17 թվ. ՀՕ-319-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվեց, որ քաղաքացիաիրավական պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Պրակտիկայում առաջացան որոշակի խնդիրներ կապված՝ տոկոսների հաշվարկի և վճարումների, դրույքաչափի, «պարտքի հիմնական գումար» հասկացության և այլ հարցերի շուրջ: Բացի այդ, գործող իրավակարգավորումները վերաբերվում են բոլոր պարտավորություններին՝ թե դրամական և թե ոչ դրամական: Նման պարագայում շատ դժվար է իրականացնել ոչ դրամական պարտավորությունների չկատարման համար սահմանված տույժերի հաշվարկը, գործող օրենսգրքով օգտագործվում է չափ և դրույքաչափ արտահայտություններ, որոնք միմյանց հետ չեն հարաբերակցվում, Նախագիծը մշակվել է կարգավորելու պրակտիկայում առաջացած խնդիրները:
0 9585

Обсуждалось 14.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ Կառավարության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես կարող է հանգեցնել գնման գործնական հնարավորությունների սահմանափակման: Երկրորդ` մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը գնվում են մեծ ծավալներով ուղիղ արտադրողներից բազմաթիվ երկրների համար, որի արդյունքում Հայաստանի համար ստացված գինը մասշտաբի հաշվին կարձանագրի բյուջետային միջոցների տնտեսում: Սույն որոշմամբ կիրարկված մեխանիզմները անցած տարվա ընթացքում արդեն իրենց արդյունքն են տվել և արդյունավետությունը ապացուցել հակատուբերկուլոզային և ՄԻԱՎ դեղերի գնման դեպքում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սույն  որոշմամբ նախատեսված գործիքի կիրառումը ոչ մի կերպ չի սահմանափակում տեղային մրցույթի արդյունքում մատակարարների իրավունքները: Որոշման երկրորդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված լրացումը պայմանավորված է Գլոբալ Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դեղերի ձեռք բերման որակի նկատմամբ վարվող քաղաքականության պահանջներով: Սույն պահանջը գործում է ինչպես ԳՀ կողմից ֆինանսավորմամբ գնվող դեղերի վրա, այնպես էլ ԳՀ դրամաշնորհների տրամադրման (միայն տվյալ դեղերի մասով) ավարտից հետո պետության կողմից ստանձնվող պարտավորությունների մասով: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրերից պետությանը պարտավորությունների անցումային պլանների բարեհաջող իրականացումն է հանդիսանում նոր և ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախապայման: Այս մասին է նաև Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Դումիտրու Լատիցեվչիի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին ս.թ. փետրվարի 26-ին ուղարկված գրությունը: Որոշման երկրորդ հավելվածով նախատեսված գործակալների ցանկում Միավորված ազգերի կազմակերպության ծրագրային ծառայությունների գրասենյակ /UNOPS/-ի ավելացումը պայմանավորված է նույն ցանկում ՄԱԿ-ի մյուս կառույցներին նման պրոֆիլով գործունեության իրականացմամբ: Կազմակերպությունը հանդիսանում է ՄԱԿ-ի գործակալություն /շահույթ չհետապնդող/ և ի թիվս բազմաթիվ երկրների հետ ունեցած ծրագրային կառավարման մեծ փորձի, կազմակերպությունը իրականացնում է մեծածավալ գնումներ բազմաթիվ երկրների կառավարությունների համար: Կազմակերպությունը նույնպես հայտնել է իր հետարքրքրությունը Հայաստանի կառավարության ստեղծած այս ինքնատիպ մրցակցային հարթակին մասնակցելու մասով: Այս հավելումը առնվազն հնարավորություն կնձեռնի որոշմամբ նախատեսված գնումները ավելի մրցակցային և արդյունավետ դարձնել հետագայում:
5 10025

В стадии разработки

Обсуждалось 14.05.2019 - 30.05.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել ծրագրի իրականացման ընթացակարգը` ապահովելով մասնագետների ներգրավումը ծրագրի իրականացման գործընթացում:
0 6503

Обсуждалось 13.05.2019 - 30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմանմբ կհստակեցվեն տնօրենի ընտրության բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն, մրցույթ հայտարարելու, անցկացնելու, բողոքարկման և նշանակման հետ կապված հարաբերությունները, գործընթացը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
1 12584

В стадии разработки

Обсуждалось 13.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 6693

Проект принят

Обсуждалось 13.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման հրատապությամբ: Հաշվի առնելով, որ 2019թ ՀՀ պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը արդեն հատկացվել է 9,000,000.0 հազար դրամ, ինչը բավարար չէ ՀՀ ողջ տարածքում ոչ բավարար վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգման համար, առաջնահերթությունից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ևս 7,400,000.0 հազար դրամ:
0 6283

Обсуждалось 13.05.2019 - 28.05.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել որպես հանրային ծառայողի օր:
1 4999

Обсуждалось 13.05.2019 - 28.05.2019

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտերը հանրային քննարկման դնելու հետ կապված հարցերը, սակայն օրենքի կարգավորումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերի վրա: Ուստի, Առաջարկվում է հանարյին քննարկման ընթացակարգ սահանել նաև պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների, , ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերի համար: Ըստ առաջարկվող նախագծի նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց հետո պատգամավորը կամ խմբակցությունը ապահովում է նախագծի հանրային քննարկումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության դեպքում` հանրային քննարկումն ապահովում է ՀՀ ԱԺ աշխատակազմը:
0 5875

Обсуждалось 13.05.2019 - 29.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 
0 7106