Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 12.04.2023 - 27.04.2023

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է սահմանել նաև, որ նշված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նշված գույքի նպատակային նշանակությունից ելնելով այն «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործական ծրագրերին նվիրաբերելու հնարավորություն, ինչպես նաև շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքերն անհապաղ վերը հիշատակված եղանակներով իրացնելու վերաբերյալ կարգավորումներ:
0 3341

Обсуждалось 27.03.2023 - 12.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծով Կառավարությանը լիազորություն է տրվում կատարելու համապատասխան փոփոխություններ կայացված որոշումներում։  
0 3021

В стадии разработки

Обсуждалось 10.03.2023 - 26.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ամբողջությամբ կլուծվի Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը:
0 3408

Проект принят

Обсуждалось 03.03.2023 - 26.03.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով Գավառ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
0 4072

Обсуждалось 01.03.2023 - 16.03.2023

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:
0 3396

Проект принят

Обсуждалось 23.01.2023 - 08.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
0 3701

Проект принят

Обсуждалось 23.01.2023 - 08.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝
0 3646