Обсуждалось 06.09.2022 - 22.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։ Ռազմավարության իրականացմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցված սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը։ 8 3 1 3318
Обсуждалось 22.08.2022 - 06.09.2022 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կարող է իրականցվել համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչի արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ: 1 3 0 3157
Обсуждалось 04.08.2022 - 22.08.2022 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կարգը, որը բխում է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի լուծել պետական վերահսկողության ընթացքում ծագած վիճահարույց հարցերը և ստեղծել իրավական հիմք՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ոլորտում ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման համար, ինչը խիստ կարևոր է վստահելի և կայացած որակի ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից: 3 1 0 2978
Обсуждалось 18.07.2022 - 02.08.2022 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով նախատեսվում է լուծել ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող մի շարք գործնական խնդիրներ, բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև օրենքներում օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 6 1 1 4052
Обсуждалось 13.07.2022 - 28.07.2022 «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: 6 10 3 7334
Обсуждалось 13.07.2022 - 28.07.2022 ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ Առաջարկվում է արդիականացնել 1996 թվականին ընդունված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը՝ այն համապատասխանեցնելով ներկայիս իրավական և միջազգային պահանջներին։ 2 2 5 4754
Обсуждалось 13.06.2022 - 28.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների հետ միաժամանակ կամ դրանց փոխարեն դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրականացնելու համար ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր, ինչպես նաև Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում առկա հասկացությունները և ձևակերպումները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: 0 1 0 3297
Обсуждалось 02.06.2022 - 17.06.2022 «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 478-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման անդյունքում հստակ կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման քայլերի հաջորդականությունը և յուրաքանչյուր գործառույթի ժամկետները, կբացառվի տարընկալման տեղիք տվող ձևակերպումները և կկրճատվի ժամկետները, որն իր հերթին գործընթացը կդարձնի ավելի օպտիմալ։ 2 0 0 2969
Обсуждалось 17.05.2022 - 01.06.2022 ՀՀՇՆ 13-02- «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից: 1 0 0 3440