Обсуждалось 26.05.2020 - 11.06.2020 «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվումենպարտադիրկրթությունիցդուրս մնացած դպրոցահասակերեխաներիբացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման)՝ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցությանհետկապվածհարաբերությունները: 1 0 1 8612
В стадии разработки Обсуждалось 26.05.2020 - 10.06.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները: 10 0 32 18032
Обсуждалось 25.05.2020 - 09.06.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ։ 3 0 0 7017
В стадии разработки Обсуждалось 23.05.2020 - 07.06.2020 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվեցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի անդամ պետությունների միջև տեղեկությունների ինքնաբերական եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերաբերում են օտարերկրյա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսափելու ռիսկեր պարունակող գործարքներին, առընչվում են բացառապես օտարերկրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարողների վերաբերյալ նույնաբովանդակ տեղեկությունները կտրամադրվեն ՀՀ հարկային մարմնին։ Գործող օրենսդրական կարգավորումները չեն ենթադրում հարկային ստուգումների ընթացքում նմանօրինակ տեղեկությունների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրականացնելու նպատակների շրջանակներից։ 0 5 0 6249
В стадии разработки Обсуждалось 22.05.2020 - 06.06.2020 «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը: «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման: 6 1 1 5909
В стадии разработки Обсуждалось 22.05.2020 - 06.06.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի № 2167-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը: «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման: 1 0 0 5690
Обсуждалось 22.05.2020 - 06.06.2020 «Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ենթադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օգտագործվող համակարգերի միասնականացում և արդյունավետության էական բարձրացում՝ հաշվի առնելով արդիական լուծումները և արագ զարգացող էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքները: 4 1 1 19456
Проект не принят Обсуждалось 22.05.2020 - 06.06.2020 «ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ` Հաստատել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները` համաձայն հավելվածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից: 0 6939
В стадии разработки Обсуждалось 21.05.2020 - 05.06.2020 ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին»» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է մատնանշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, դրանց պատճառները, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջների և ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող կարգավորումների անհամապատասխանությունները և առաջարկել այդ խնդիրների լուծման հիմնական ուղղություները: Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգով որոշակիորեն նախանշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող համապատասխան նախագծի մշակում: 4 1 8 14986