Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 06.07.2020 - 21.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հստակեցվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կոչումային դասակարգումով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների կարգավիճակը, ինչպես նաև իրավունքի լիարժեք իրացման գործընթացի ապահովումը:  
0 5694

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 291-Ն որոշմամբ, հիմք ընդունելով  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել էր լիազոր պետական մարմին՝ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում։ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմին ճանաչել նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։     Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում:
0 6423

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

«ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը։ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունումից) հետո այդ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության իրավասությունների մեջ նախատեսվել է նաև հիդրոֆտորածխածինների ցանկի սահմանումը։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից սահմանել հիդրոֆտորածխածինների ցանկը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է կարգավորվող նյութերի (օրենքի իմաստով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների) ցանկը։  
0 6002

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 20.07.2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020–2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 1-ին կետի: Այն համապարփակ ռազմավարական փաստաթուղթ է, որի նպատակն է՝ ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հայեցակարգային շրջանակը, առկա հիմնախնդիրները, դրանց լուծումներն ու անհրաժեշտ կառուցակարգերը։ Սույն ռազմավարության մշակման համար հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավական ակտերը, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական պաշտպանությանը վերաբերող կոնվենցիաներն ու խորհրդատվական դրույթները, սոցիալական պաշտպանության միջազգայնորեն ընդունված սահմանումը, ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններն ու վերլուծությունները, ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները, դրանց վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտին փոխառնչվող այլ ռազմավարական փաստաթղթերը և կորոնավիրուսի համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրերի իրականացումից քաղած դասերը: Սույն ռազմավարության մեջ սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հետևյալ հիմնական գերակայությունները. Բնակչության սոցիալական պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում` բացառելով խտրականության որևէ դրսևորում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ռիսկերի ու գիտակիրառական արդյունքների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման համար նախատեսված ինստիտուցիոնալ կառույցների շարունակական զարգացում, անձի բնականոն զարգացման ու սոցիալական ներառման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների երաշխավորում նրա ողջ կյանքի ընթացքում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշտադիտարկման, արդյունավետության գնահատման և կայուն ֆինանսավորման միջոցով գործող ծրագրերի հետևողական բարելավում, ծառայությունների ու ծրագրերի ծածկույթի ընդլայնում, նոր ծրագրերի ներդրում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում բնակչությանը և հատկապես՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի, ամբողջականության, մատչելիության, հասցեականության և դիմակայունության շարունակական բարելավում, այդ թվում՝ «պետություն‒մասնավոր հատված» համագործակցության միջոցով: Սույն ռազմավարության մեջ ամրագրված գերակայությունները վերաբերում են սոցիալական պաշտպանության բոլոր ենթաոլորտներին և մինչև 2025 թվականն ուղենիշ կլինեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի և միջազգային գործընկերների համար՝ ներառյալ աղետների ու ցնցումների ժամանակ ոլորտում իրականացվող քաղաքականության շուրջ ջանքերի համախմբման համար: Սույն ռազմավարության մշակման և իրագործման համար հիմք է ծառայում նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման համապարփակ օրակարգը:[1] Սույն ռազմավարության իրագործելիությունը մեծապես պայմանավորված է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ շրջանակի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությամբ, ինչն արտացոլված է սույն ռազմավարության հավելված 2-ում՝ միջոցառումների իրականացման գլխավոր պատասխանատուների և համակատարողների սահմանմամբ։   [1] A/RES/70/1 - Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development, 2015.
24 11656

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակման նպատակը միայն Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում տարանցման գործառնությունների պարզեցումն է, ինչը միտված է Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալի մեծացմանը: Ներկայումս մաքսային տարանցման շրջանակներում պարզեցված գործառնությունների հնարավորությունը ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշմամբ սահմանված է միայն ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին և մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին իրականացվող տարանցման համար: Հայտարարագրման գործառնությունների պարզեցման, մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատման նպատակով նախագծով նախատեսվում է համապատասխան դրույթները տարածել նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա: Միաժամանակ, նախագծով փոփոխություններ են կատարվում նախագծի տեքստում կիրառված հղումների մեջ՝ մասնավորապես Մաքսային միության մաքսային օրենսգրքի ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված նշված օրենսգրքին կատարված հղումները փոխարինվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հղումներով, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին:
0 5245

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն ընձեռելու կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
0 6184

Обсуждалось 02.07.2020 - 20.07.2020

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում կանոնակարգելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցությունը։
0 7281

Обсуждалось 01.07.2020 - 16.07.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 14 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։
0 6421

Проект принят

Обсуждалось 30.06.2020 - 15.07.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։ Կատարվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ որպես հստակ նպատակ հետապնդվում է դատարան դիմելու մատչելիության սկզբունքը չխախտելը։ Նշված փոփոխությունները կապահովեն նաև Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով սահմանված դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը։
22 15973