Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 12.08.2025 - 27.08.2025

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի  մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման պանաջները։ Վերջին շրջանում տարբեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվում է մթնոլորտային օդի որակի գնահատում կամայական տեղադիրք ունեցող կամայական  սարքավորումների միջոցով և ստացված տվյալները հանրայնացվում է որպես մթնոլորտային օդի որակի ցուցանիշներ, ստացված տվյալները հրապարակվում է նաև   միջազգային տարբեր հարթակներում։ Այս սարքերից ստացված տեղեկատվությունը անմիջապես հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, ինչպես նաև օդի որակի համաշխարհային հարթակներում (https://waqi.info/, https://www.clarity.io/air-quality-monitoring-solution/cloud/openmap և այլն) և թեժ կետերում չափված տվյալները հանրության կողմից ընկալվում են որպես Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ցուցանիշներ։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերահսկելի և կառավարելի դարձնել նաև մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման և միջազգային հարթակներում հրապարակման գործընթացները։
Մնաց {days} օր
0 1643

Обсуждалось 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման լրամշակմամբ պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել նաև ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում  դրանց տեղադրման և վերատեղադրման համար ճանապարհը տնօրինողի և հաղորդակցուղու տեղադրողի միջև կնքվող հաղորդակցուղու տեղադրման արդյունքում ճանապարհին հասցված վնասները վերականգնելու մասին պայմանագրով սահմանված չափի դրամագլխի գումարի գանձման համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով բացվող դեպոզիտային հաշիվ։
Մնաց {days} օր
0 1171

Обсуждалось 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում) հասատվել Է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը (թվով՝ 163 անձ)՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով։ Որոշմամբ նախատեսվում էր՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր։ Որոշմամբ սահմանված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված ոչ խնդրահարույց դեպքերով բնակարանների նվիրաբերության գործընթացի ընթացքում 48 անձանց հետ կնքվել է անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր: Նվիրաբերության գործընթացի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, որոնց պատճառով  օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել Որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացը: Քանի որ Որոշման հավելվածում ներառված 163 շահառուներից բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքվել է 48-ի հետ, մնացած շահառուների՝ բնակարանների նվիրաբերության գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցումներ է կատարել տարբեր մարմինների՝ տիպական խնդիրները բացահայտելու, որոշման շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և վերլուծելու նպատակով, որի արդյունքներով մշակվել է սույն նախագիծը։            Նախագծի ընդունման արդյունքում կկազմակերպվի Որոշման հավելվածում ներառված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց բնակարանների նվիրաբերությունը՝ Որոշմամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում:    
Մնաց {days} օր
0 1520

Обсуждалось 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որ իրեն ամրացված հանրակացարանային սենյակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակեցման աշխատանքներ, նախատեսվում է լուծարել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Նախատեսվում է «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանային սենյակներում բնակեցված անձանց կացարանով ապահովման սոցիալական ծառայությունն իրականացնել (կազմակերպել) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո դրան ամրացված հանրակացարանային սենյակններում բնակեցված՝  Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայությունների տրամադրումը  կազմակերպելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 10.09.2015 թ․ N 1069-Ն որոշման և 31.10.2002 թ․ N 1701-Ն («Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին) որոշման մեջ, ինչին էլ մասամբ ուղղված է Նախագիծը։ Բացի այդ՝ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի մի մասը (նախկինում՝ «Ինտեգրման տուն») կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է օգտագործել որպես ժամանակավոր օթևան՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարճաժամկետ (մինչև 90 օր) կացարանով ապահովելու նպատակով։ Նշված սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել պետական բյուջեի միջոցներից դրամաշնորհի մրցույթի արդյունքներով ընտրված մասնավոր կազմակերպության միջոցով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է լրացումներ կատարել Կառավարության 21.04.2023 թ․ N 595-Ն որոշման մեջ, ինչը թույլ կտա պետական գույքն անհատույց տրամադրել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում (այն է՝ պետական բյուջեի միջոցներից) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին։ Նախագծի ընդունման արդյունքում «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք կշարունակեն բնակվել իրենց հատկացված կացարաններում Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով։ Միաժամանակ, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի այդ ծրագրերով սահմանված ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ստանալ պետական գույք։ Արդյունքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավորություն կստանա քննարկվող սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպել նաև մասնավոր կազմակերպությունների միջոցով։     
Մնաց {days} օր
0 1493

Обсуждалось 08.08.2025 - 29.08.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը պետու­թյան կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճա­րողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հատուցում ստաց­­ված նպատակային դրամական միջոց­ների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:
Մնաց {days} օր
0 2132

Обсуждалось 08.08.2025 - 24.08.2025

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելուց, որը կապահովի Հանրապետության տնտեսական և տեխնոլոգիական մրցունակության բարձրացումը, սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների հասցեագրումը, շրջակա միջավայրի և ապագա մարտահրավերների նկատմամբ կայունության բարձրացումը, առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ կլանման կարողության ձևավորումը, ինչպես նաև դրանց մշակման շղթաներում որակյալ մասնակցությունը։
Մնաց {days} օր
11 2263

Обсуждалось 07.08.2025 - 22.08.2025

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆԱՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
0 1487

Обсуждалось 07.08.2025 - 28.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է  «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 53-Ն որոշման Հավելվածի 37-րդ կետից հանել «ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար, հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների,» բառերը։ ՀՀ դրամանիշերի թողարկման նպատակով մրցույթների կազմակերպման համար հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիքի շարքում չդասվելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում այդ ցանկից հանել նաև «ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար։
Մնաց {days} օր
0 1413

Обсуждалось 07.08.2025 - 25.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում դեռևս առկա են որոշ խնդիրներ՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման հետ կապված։ Միջոցառման շրջանակներում բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Առկա է նաև շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս բնակարան ձեռք չբերած մանկատան շրջանավարտ և սան: Միաժամանակ, մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով շուրջ 23 շահառուներին տալ հնարավորություն իրենց իրավունքը իրացնելու համար՝ բնակարանի գնման վկայագրի (աջակցության) չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանելով 7.8 մլն դրամ:
Մնաց {days} օր
0 1128
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: