Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 05.02.2020 - 21.02.2020

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 21-ը իրականացվող՝ «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով:
0 6908

Обсуждалось 05.02.2020 - 20.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը            Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի զ) ենթակետի համաձայն հարկային հսկողության ընթացքում օգտագործվող` երրորդ անձից ստացված տեղեկության տեսակ է գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունը, սակայն ներկայումս հարկային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստանում է միայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկություն, այսինքն հարկային մարմինը չի տիրապետում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային վարչարարության գործընթացում, անհրաժեշտությամբ պայմանավորված` բազմաթիվ դեպքերով հարկային մարմինը հարցումներ է կատարում լիազոր մարմնին գույքի և/կամ/ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և անհիմն երկարաձգում վարչարարության իրականացման ժամկետը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը և հարկային մարմնում ռիսկերի գնահատման մեխանիզմների կատարելագործմանը:
0 5746

В стадии разработки

Обсуждалось 05.02.2020 - 20.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2019թ. հունիսի 6-ի ՀՕ-78-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ` 1) վարձու աշխատողը, որ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ է` օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին ներկայացնում է նաև ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկանքը` համաձայն նույն կարգով սահմանված ձևի, 2) օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը իրեն տրվող մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում նաև ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի մասին տեղեկանքը` համաձայն նույն կարգով սահմանված ձևի, 3) եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարում իրականացրել է հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ, ապա մայրության նպաստը հաշվարկելիս` միջին ամսական եկամտի հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` նշված գործունեություն(ներ) իրականացրած յուրաքանչյուր ամսվա համար ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը` անկախ տվյալ ամսում իրականացրած գործունեության տեսակների քանակից: Կատարվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է փոփոխություն կատարել ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա՝ օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևում (սահմանվում է նոր ձև):  
0 6483

В стадии разработки

Обсуждалось 04.02.2020 - 19.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին՝ սահմանելով, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի  4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գու­մարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով, իսկ այդ գումարների հաշվանցումը (մարումը) կատարվում է առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում): Միաժամանակ, Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած  ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը: Նախագծով հստակեցվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար դեբետային գումարներ հասկացությունը, որը հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն է (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):
0 5326

Обсуждалось 04.02.2020 - 21.02.2020

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ կատարելոււ մասին
0 6692

Проект не принят

Обсуждалось 01.02.2020 - 17.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդ­վածի 13-րդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ՝ համաձայն հավել­վածի: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բերու­թյուն­­ների վրա:
0 8995

Обсуждалось 01.02.2020 - 16.02.2020

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2020 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է նորմատիվներ սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի և բաժնի  մասնագետի հաստիքի հաշվով:
0 4511

Обсуждалось 29.01.2020 - 15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, սահմանների կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների սահմանում:  
2 10897

Обсуждалось 29.01.2020 - 15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Իրավական ակտը պայմանավորված է հողի հարկի 2020 թվականի հարկման բազայի ձևավորման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
0 7533