Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 03.03.2020 - 19.03.2020

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Նախագծերով սահմանվում են, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների՝ պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։  
4 8902

Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է խստացնել սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն, որը  կնպաստի սուտ մատնության դեպքերի նվազմանը և հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակի և միջոցների արդյունավետ օգտագործմանը:
0 6968

Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ծրագրում կատարվելիք փոփոխությունները կնպաս­տեն վերջինիս նկատմամբ պահանջարկի ավելացմանը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերին տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կնվազեցնեն Ֆինանսական կառույցների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
0 7384

В стадии разработки

Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով ոլորտում իրականացվող բարեփոխումները և ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ հաստատությունների տիպերը և հետևաբար ուղղորդման ուղիները և նվազագույն չափորոշիչները անհրաժեշտ է փոփոխել: Մասնավորապես, ցերեկային աջակցության կենտրոնների ցանցը ընդլայնվում է՝ ընդգրկելով ողջ հանրապետության տարածքը, ինչպես նաև գործելով համընդհանուր չափորոշիչով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ծառայություն՝ անկախ ապրելակերպ  ուղեկցող կյանքի ծառայությունը՝ ինքնուրույն կյանքով ապրելուն ուղղված և մասնագիտական հմտություններ ձեռքբերելու նպատակով:
1 6773

Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020

Հայաստանի Հանրապետությունում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիր Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. ոռոգման արդիական և/կամ կարկտապաշտպան համակարգերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1170 հա-ով՝ տարեկան 300 հա (միայն 2020 թվականին՝ 267 հա), կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 40 հա-ով՝ տարեկան 10 հա, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակու­թյան մակար­դակի բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան համակարգերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում գրեթե 100%-ով, տարբեր պտղատեսակների  ինտենսիվ այգիների համար նախատեսված տնկանյութերի ներկրման և սեփական արտադրության արդյունքում տնկարանային տնտեսությունների զարգացման նախադրյալների ստեղծում։   
0 8284

В стадии разработки

Обсуждалось 02.03.2020 - 17.03.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումից և համայնքային նոր ծառայությունների ներդրումից:  Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Շուրջօրյա խնամքի հաստատություններում պետք է մնան կամ այնտեղ ընդունվեն միայան այն անձինք, ովքեր չունեն բնակարան, օրենսդրությամբ նախատեսված խնամող և ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Ուստի նոր համայնքային ծառայությունների ներդրմանը զուգահեռ նախատեսվում է վերանայել տուն-ինտերնատ ընդունվելու կարգը, խստացնել ընդունելության պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Նշված կարգավիճակն ունեցող տարեցներին կառաջարկվեն նոր ներդրվող այլ ծառայություններ:  
0 6064

В стадии разработки

Обсуждалось 28.02.2020 - 14.03.2020

«Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված են այն դեպքերը, երբ մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակար­գի եզրափակման: Նույն հոդվածի 6-րդ կետով այդպիսի դեպքերում մաքսային մարմնի կողմից թույլտվությունների տրամադրման կարգի սահմանումը վերապահված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը: Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ գործնականում առաջացնում է խնդիրներ՝ ազատ տնտեսական գոտուց ապրանքների ժամանակավոր դուրսբերման և վերադարձման մասով, ինչի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ:
0 6044

Обсуждалось 27.02.2020 - 14.03.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ  վերահսկողության իրականացման ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ:  
2 8917

Обсуждалось 27.02.2020 - 13.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքը՝ լիազորելով Արդարադատության և Արտաքին գործերի նախարարներին ընդունել և հրապարակել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ընթացակարգերը սահմանող հրամաններ:
1 6000