Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 13.05.2020 - 28.05.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1665-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և կոմիտեի միջև, գրավոր ձևով, մինչև նույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը: Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը` կոմիտեի ներկայացմամբ: Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկա­տա­րելու համար պատասխանատվությունը: Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշմամբ «Մաքսային ծա­ռայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21․01․2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22․02․2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը։ Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառա­վա­րութ­յան 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն  որոշումը։
0 4982

Обсуждалось 13.05.2020 - 28.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի, սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները, սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը, ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։
0 6544

В стадии разработки

Обсуждалось 13.05.2020 - 28.05.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է եղել, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացա­ռութ­յամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստի­ճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պար­տականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: Կառա­վա­րության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փոր­ձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշմամբ «Մաքսային ծա­ռայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը։ Միա­ժա­մա­նակ, օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փոր­ձա­շրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառա­յութ­յան մասին» օրենքով: Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառա­վա­րութ­յան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փոր­ձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն  որոշումը։
0 5131

Обсуждалось 12.05.2020 - 27.05.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայության հետ պատճառական կապի փորձաքննական եզրակացությունների տեսակներում ներառել նաև զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ստացած լինելու հանգամանքի պատճառական կապի որոշումը:
0 4897

Обсуждалось 12.05.2020 - 27.05.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվում է տեխնիկական վրիպակը:
1 5993

Обсуждалось 12.05.2020 - 27.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»      Որոշման նախագծի ընդունմամբ հստակեցվում է ՊՆ գործուղումների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը: Կարգավորմամբ ակնկալվում է բացառել հավանական հետաքրքրու­թյուն ներկայացնող տվյալների հանրայնացումը:
0 5037

В стадии разработки

Обсуждалось 12.05.2020 - 27.05.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, մասնավորապես ԱՎ վարչության կողմից տրվող հաշվառման վերաբերյալ տեղեկանքները էլեկտրոնային եղանակով ստանալու և քաղաքացիներին տրամադրելու միջոցով աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու հանգամանքով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։
0 6985

Обсуждалось 11.05.2020 - 26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի տեղեկատվական ռեսուրսների ամբողջականության ապահովմամբ։
0 6493